ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 236-Ա
ԱՇՈՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայկական լեգիոն կադետական կորպուս» (Armenian legion cadet corp) հասարակական կազմակերպության կողմից՝ «ԻՊՀ» հայկական լեգիոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց տրամադրելու նպատակով, Աշոտ Նիկողոսյանի (նույնականացման քարտ՝ 005532577) հասցեով ուղարկված բեռի (16 տեղ, 349.5 կգ ընդհանուր քաշով, 3,840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 249.95 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Աշոտ Նիկողոսյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
07.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 236-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Քանակը
(հատ/զույգ) Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր
արժեքը
Զինվորական բաճկոն 162 10 1,620
Զինվորական տաբատ 72 10 720
Գրքեր 15 2 30
Զինվորական կոշիկներ 62 զույգ 10 620
Զինվորական (բեռնակիր)
ժիլետ 50 10 500
Զինվորական քսակ 35 5 175
Զինվորական տափաշիշ 33 5.3 175
Ընդամենը 3,840
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
07.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ