Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1654-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու կարգը սահմանելու ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.04.22 N 442-Ն)

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.04.22 N 442-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.04.22 N 442-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. հոկտեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1654-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու

(վերնագիրը փոփ. 07.04.22 N 442-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) պայմանագրային զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող)` հետագա ծառայությունը շարունակելու համար, տեղափոխելու կարգը:

(1-ին կետը փոփ. 07.04.22 N 442-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 07.04.22 N 442-Ն)

3. Զինծառայողի տեղափոխությունն իրականացվում է լիազոր մարմինների միջև համաձայնեցված` զինծառայողի խնդրանքով կամ համաձայնությամբ:

4. Զինծառայողին, իր խնդրանքով, տեղափոխելու համար անհրաժեշտ է տվյալ լիազոր մարմնի՝ վերադասության կարգով բոլոր ուղղակի պետերի թույլտվությունը` մեկ այլ լիազոր մարմնին դիմելու համար:

Անհրաժեշտ թույլտվությունների առկայության դեպքում զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում՝ հետագա ծառայությունն այդ մարմնի համակարգում շարունակելու խնդրանքով:

Զինծառայողի խնդրանքը բավարարելու դեպքում նշված լիազոր մարմնի ղեկավարը միջնորդում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի (համապատասխան տեղակալի) առջև՝ զինծառայողին տեղափոխելու մասին որոշում ընդունելու համար:

5. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողը տեղափոխվում է նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից՝ զինծառայողի տեղափոխությունը կատարվում է այն լիազոր մարմնի ղեկավարի հիմնավորված միջնորդության հիման վրա, որտեղ ծագել է նման անհրաժեշտությունը: Նշված հիմքով զինծառայողին տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է վերջինիս գրավոր համաձայնությունը:

6. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողին տեղափոխելիս՝ հրաման է տրվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու, տվյալ լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու և հետագա ծառայությունը շարունակելու համար համապատասխան լիազոր մարմին տեղափոխելու մասին:

7. Տեղափոխված զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվում է տեղափոխման հրամանը տալու օրվանից և սահմանված կարգով նշանակվում է պաշտոնի:

(հավելվածը փոփ. 07.04.22 N 442-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։