Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 389-Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2022 թվականի ապրիլի 25-29-ը գործուղել Լեհաստան (Կրակով)` Պաշտոնական վիճակագրության միջազգային ասոցիացիայի (IAOS) 18-րդ համաժողովին և «Հիմնարար սկզբունքներ, մարդահամարներ և վիճակագրության ոչ ճիշտ օգտագործում» խորագրով IAOS-ի և Լեհաստանի վիճակագրության հետ համատեղ կազմակերպվող հատուկ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Լեհաստան (Կրակով) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լեհաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

14.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։