ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 353-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 14,706,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերելակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03541588) 2022 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՀՀ/ՖՀ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի հորանի կառուցման և վերելակի տեղադրման աշխատանքների իրականացում` 14,706,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն :
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
18.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 353-Ա
որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Իրականացնել վերելակի տեղադրման աշխատանքներ՝ ապահովելով Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք, բնագավառը՝ մշակութային
6. Ծրագրի բյուջեն 14,706,833 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել վերելակի հորանը և տեղադրել վերելակ՝ 14,706,833 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ Վերելակը տրամադրվում է կապալառուին «Հայաստան»
համահայկական հիմնադրամի կողմից
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակի հորանի կառուցում և «Հայաստան» համահայկական
հիմնադրամի կողմից տրամադրված վերելակի տեղադրում՝ 14,706,833 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն
տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
18.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ