ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 720-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն ընդունել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
19.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
մայիսի 19-ի N 720-Ա որոշման
ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
N Անվանումը Նույնականացման համարը Ընդհանուր
բրուտտո քաշը (կգ) Տեղերի քանակը Քանակը
1. Հատուկ ավտոմեքենաներ ՈՒԱԶ, ТР ТС 018/2011,
արտադրող՝ «Ուլյանովսկի
ավտոմոբիլային գործարան» ՍՊԸ XTT316300M1005277 5000,00 2 2
XTT316300M1005380
2. Վթարափրկարարական հավաքածու, հիդրոդինամիկ ТУ 4145-009-75259307-2010
ТУ 4145-016-75259307-2010
արտադրող՝ «Պրոստոր» ՍՊԸ - 2268,00 16 8
Ընդամենը՝ 7268,00 18
1. Հատուկ ավտոմեքենաներ ՈՒԱԶ, ТР ТС 018/2011,
արտադրող՝ «Ուլյանովսկի
ավտոմոբիլային գործարան» ՍՊԸ XTT316300M1005279 XTT316300M1005281 XTT316300M1005282 7500,00 3 3
2. Վթարափրկարարական հավաքածու, հիդրոդինամիկ սկզբունքով աշխատող
ТУ 4145-016-75259307-2010
արտադրող՝ «Պրոստոր» ՍՊԸ - 1386,00 10 5
Ընդամենը՝ 8886,00 13
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ