15.01.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2021 թվականի N 23-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
(նախաբանը փոփ. 25.04.22 N 423-Ա)
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.
2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
15.01.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի 2021 թ.
հունվարի 15-ի N 23-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ղուկասյան - ՀՀ Սյունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Համբարձումյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ն. Ղահրամանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ք․ Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա․ Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Գասպարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
Ա. Բուդաղյան - ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատար
Ա. Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի
հրամանատարի տեղակալ
Խ. Կոստանդյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության
պետի պարտականությունները ժամանակավոր կատարող
Մ. Պողոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական՝ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի
մարզերի պաշտպանության հարցերով
Ս. Բադասյան - ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ
Ն. Դավթյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
Գ. Ծառուկյան «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 03.05.21 N 461-Ա, 14.01.2022 N 43-Ա, խմբ. 25.04.22 N 423-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան