ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլ 2022 թ. N 20-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`
1) 1-ի կետը լրացնել նոր 14-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«14) ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը` համաձայն Հավելված 14-ի»,
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված փաստաթղթերը վարվում և/կամ տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, բացառությամբ 1-ին կետի 5-րդ և 14-ով ենթակետերով հաստատված փաստաթղթերի, որոնք վարվում են միայն էլեկտրոնային տարբերակով»,
3) լրացնել Հավելված 14` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2022 թվականի ապրիլ «22»-ի
թիվ 20-Ն հրամանի
«Հավելված 14
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 06-ի
թիվ 88-Ն հրամանի
ՁԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ Ամսաթիվ Ելք Պացիենտի ազգանուն, անուն հայրանուն Ծննդյան ամսաթիվ Հասցե, Հեռախոսա- համար Մասնա-գիտություն, զբաղեցրած պաշտոն Տվյալ բԺշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը Այլ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը
ընթա-ցիկ նախ- նական շարունա- կությունը նախ-նական շարունակությունը
Ժամանա-կավոր անաշխա-տունա-կության թերթիկը բացող բժշկի անուն-ազգանուն ժամանա-կավոր անաշխա-տունա-կության թերթիկը փակող բժշկի անուն-ազգանունը Ազատված է աշխա-տանքային պարտա-կանությունների կատարումից` որ օրվանից Ազատված է աշխա-տանքային պարտա-կանությունների կատարումից - մինչև որ օրը Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը Որերորդ անգամ է ներկայացել ԲՍՓՀ ուղարկման ամսաթիվը ԲՍՓՀ-ի եզրակա-ցությունը Նշում պացիենտին այլ բժշկական հաստա-տություններ ուղեգրելու վերաբերյալ Աշխա-տանքի վայրը Ախտորոշումը` Նախնական, վերջնական
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2022 թվական: