Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 424-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) «հանձնաժողովի նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«38. Հանձնաժողովի անդամներից մեկը ռոտացիոն սկզբունքով, հանձնաժողովի սահմանած կարգով և հերթականությամբ հանդես է գալիս որպես հանձնաժողովի աշխատանքները համակարգող՝ երեք ամիս ժամկետով: Հանձնաժողովի աշխատանքները համակարգողը՝».

3) 43-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգողին» բառերով.

4) 49-րդ կետը «նախագահողը» բառից հետո լրացնել «(վարողը)» բառով.

5) 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. 8-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով,

բ. 10-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընտրված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը շարունակում է գործել որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները համակարգող՝ նախագահ ընտրվելու պահից եռամյսա ժամկետով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

26.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։