Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 ապրիլի 2022 թ. N 570-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի հ.29/44 հասցեում գտնվող սեփականության իրավունքով «Մաքուր Կաթ» ՍՊԸ-ին պատկանող 1.0 հա հողամասի նպատակային նշանակությունը «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիայի:

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. ապրիլի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։