Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 ապրիլի 2022 թվականի թիվ 64-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

2) 8-րդ կետի 6-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

3) Ուժը կորցրած ճանաչել 10-րդ և 11-րդ կետերը,

4) 14-րդ կետում «հայերեն կամ անգլերեն լեզվով:» բառերից հետո լրացնել «Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:»,

5) 17-րդ կետի «,9-11-րդ կետերը» բառերը փոխարինել «և 9-րդ կետը» բառերով:

2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը» հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 28-րդ կետում, 31-33-րդ կետերում «քաղաքացի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիություն չունեցող անձ» բառերով,

2) 30-րդ կետում «Նիշերի քանակ» սյունակում «10» թվից առաջ լրացնել «մինչև» բառը,

3) 34-րդ և 35-րդ կետերում «քաղաքացի է» բառերը փոխարինել «քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» բառերով,

4) 39-րդ կետում «նույնականացման փաստաթղթում:» բառերից հետո լրացնել «Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» նախադասությունը,

5) Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ

ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ 1

ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ 2

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ 3

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 4

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ 5

ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ 6

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ 7

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ 8

ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ 9

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ 10

ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 11

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ Ն. Երիցյան

2022 թ. ապրիլի 21

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։