Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՖԱՍԷԿ ԻՆԺԻՆՅԱՐԻԱ Ի ՍԻՇՏԵՄԱՇ ԷՍԵ Ա» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2022 թվականի N 565-Ա

«ԷՖԱՍԷԿ ԻՆԺԻՆՅԱՐԻԱ Ի ՍԻՇՏԵՄԱՇ ԷՍԵ Ա» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Պորտուգալիայի Հանրապետությունում գրանցված «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերության (կապալառու) միջև կնքված «110 կՎ «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» թիվ HV-W-ESRAF-1/2015_2 պայմանագրի շրջանակներում «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման և ինժեներական հետազննման գործունեություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։