Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2022 թվականի N 563-Ա

«ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գրանցված «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված «220/110/10 կՎ «Զովունի» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» թիվ HVEN-DSI-1/2020_2 պայմանագրի շրջանակներում «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնելու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։