ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 564-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասը և 25-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված 10 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
28.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
ապրիլի 28-ի N 564-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀՈԱԿ-ԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Գույքային համարը Քանակը Գույքի սկզբնական արժեքը
(դրամ) Գույքի հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Համակարգիչ-մոնիտոր Shuttle Atom D510 1.66 GHz 00101152 1 72.591.00 0.00
2. Համակարգիչ-մոնիտոր Shuttle Atom D510 1.66 GHz 00104950 1 72.591.00 0.00
3. Համակարգիչ-մոնիտոր Shuttle Atom D510 1.66 GHz 00105044 1 72.591.00 0.00
4. Համակարգիչ-մոնիտոր
Shuttle Atom D510 1.66 GHz 00105115 1 72.591.00 0.00
5. Համակարգիչ G630 2.7 GHz RAM 4.00 GB 00103850 1 65.000.00 0.00
6. Համակարգիչ G630 2.7 GHz RAM 4.00 GB 00100289 1 65.000.00 0.00
7. Համակարգիչ G630 2.7 GHz RAM 4.00 GB 00107925 1 65.000.00 0.00
8. Մոնիտոր Dell 1707 FP 00108708 1 12.502.00 0.00
9. Մոնիտոր Dell 1707 FPt 00100270 1 12.502.00 0.00
10. Մոնիտոր Dell 1707 FPt 00101741 1 12.502.00 0.00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ