Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԸ «ՆՈՐ ԶՄՅՈՒՌՆԻԱ» ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 ապրիլի 2022 թ. N 558-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԸ «ՆՈՐ ԶՄՅՈՒՌՆԻԱ» ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցն անվանակոչել «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. ապրիլի 19

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։