Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 ապրիլի 2022 թ. N 573-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1.Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ» N 498-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման հավելվածի 3-րդ կետը «4-րդ կետի» բառերից հետո լրացնել «5.1-ին կետի» բառերով,

2) որոշման հավելվածը լրացնել 5.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Մինչև 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ արժեքով շարժական գույքը կարող է սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել (օտարվել) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց Երևանի քաղաքապետի որոշմամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. ապրիլի 19

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։