Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 455-Ա

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի մայիսի 1-ից 3-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայ-վրացական իրավական համագործակցության չորրորդ ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Արփինե Սարգսյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են դոնոր կազմակերպության և հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։