ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 630-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2096-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու, որպես բնաիրային օգնություն գույք տրամադրելու և գույք նվիրաբերելու մասին» N 2096-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն NN 5.1 և 5.2 հավելվածների:».
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» պարբերությամբ.
«ժա. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 15.1 հավելվածի.».
3) որոշման N 10 հավելվածի «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում նախարարությանը ամրացված գույք» բաժնի, «Պաշարներ (այդ թվում՝ փոքրարժեք և արագամաշ նյութեր)» գլխի՝
ա. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 457 328,868.00 0.00
»,
գ. «Ընդհանուրը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդհանուրը 1402 49,945,896.00 21,633,786.05
».
4) որոշման N 17 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 Մահճակալ երկհարկանի հատ 17 36,568.00 621,656.00 78,491.32
»,
բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 184 2,100,896.00 674,573.16
».
5) որոշման N 63 հավելվածի՝
ա. 1-ին կետի «Օդամաքրիչ խողովակ ճաշարանի» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Օդամաքրիչ խողովակ
ճաշարանի 1 92.00 90.08 1.92
»,
բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 358.00 270.98 87.02 85.10
».
6) որոշման 10-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «ութամսյա ժամկետում» բառերով.
7) որոշումը լրացնել նոր՝ NN 5.1, 5.2 և 15.1 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
05.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
մայիսի 5-ի N 630-Ա որոշման
«Հավելված N 5.1
ՀՀ կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 16-ի N 2096-Ա որոշման»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
մայիսի 5-ի N 630-Ա որոշման
«Հավելված N 5.2
ՀՀ կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 16-ի N 2096-Ա որոշման»:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
մայիսի 5-ի N 630-Ա որոշման
«Հավելված N 15.1
ՀՀ կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 16-ի N 2096-Ա որոշման»: