Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2022 թվականի N 661-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» N 1160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում և որոշման հավելվածներում, բացառությամբ որոշման 3-րդ կետի, «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

2. Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 661-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ

Պաշտոնը Հաս- տիք- ների թիվը Զենքի տեսակը Զենքի ձևը Զենքի թիվը Զենքի մոդելը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող 1 ծառայողական կարճ ակոսափող 1 Ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ 3 ծառայողական կարճակոսափող 3

քաղաքացիական գազային 3

Բաժնի պետ 16 ծառայողական կարճակոսափող 16

քաղաքացիական գազային 16

Բաժնի պետի տեղակալ Բաժանմունքի պետ Գլխավոր խորհրդատու 57 ծառայողական կարճակոսափող 30

քաղաքացիական գազային 27

Առաջատար խորհրդատու Ավագ հարկադիր կատարող

Հարկադիր կատարող 186 ծառայողական կարճակոսափող 83

քաղաքացիական գազային 84

քաղաքացիական էլեկտրահարող սարք 32

ԸՆԴԱՄԵՆԸ 263 ծառայողական կարճ ակոսափող 133

քաղաքացիական գազային 130

քաղաքացիական էլեկտրահարող

սարք 32

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։