ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2022 թվականի N 678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի դ.10-րդ ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն ըստ մարզաձևերի սահմանել`
NN
ը/կ Մարզաձևը Ընդունման
տարիքը
1. Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ և տղաներ), գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ 5 տարեկան
2. Սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, լող, ջրացատկ,
ֆուտբոլ, շաշկի 6 տարեկան
3. Աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ,
բադմինթոն, դահուկավազք, մականախաղ 7 տարեկան
4. Ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, բռնցքամարտ, թիավարություն 8 տարեկան
5. Հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ, հրաձգություն, բիաթլոն 9 տարեկան
6. Նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ) 10 տարեկան
7. Ծանրամարտ (աղջիկներ) 11 տարեկան
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
13.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական: