Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 359-Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմա- կերպության կողմից (ՀՎՀՀ` 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2022 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 25032022/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

Երևան

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 359-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3. Բարեգործը «Լիթլ բրիջ Սվիթսերլանդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Ջիաքոմետտի ստասսե 134. 7000 Քուր, ՖՕ0569480):

4. Ծրագրի կատարողը «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է 8,291,750 (ութ միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ:

7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրերի բնակիչները, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։

8. Ծրագրի իրականացման տևողությունը 08.05.2022 թ.-ից մինչև 28.08.2022 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ՝ ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը: Կնքվելու են փոխառության եռակողմ պայմանագրերը՝ «Շտիգեն» ՍՊԸ-ն որպես վաճառող, «Կամրջակ» ՍԲՀԿ-ն որպես գնորդ- փոխատու և շահառուն որպես գնորդ-փոխատու, ամեն մի բնակավայրի ներկայացուցիչի կամ ղեկավարի ներկայությամբ։ Պայմանագրերի բուն էությունը, առանց ԱԱՀ-ի համակարգի սահմանված ջրատաքացուցիչների գինը 32 ամիսների ընթացքում առանց որևէ ավելացումների վերադարձն է: Պայմանագրերն ստորագրելուց հետո շահառուն վաճառողի հետ ֆինանսական որևէ հարաբերություն չի ունենալու, և գումարի վերադարձման հարցում կողմ է հանդիսանալու «Կամրջակ» ՍԲՀԿ-ն:

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է պայմանագիր 25 հատ ջրատաքացուցչի համար՝ 8,291,750 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն ծրագրի

իրականացման ժամկետում:

10. Ձեռք բերվող, ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 25 հատ արևային ջրատաքացուցչի ձեռք բերում՝ 8,291,750 միլոն դրամի չափով։ Տեղադրվելու են 300 - լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է առավելագույնս 10 օրվա ընթացքում, և ամբողջ քանակությունը կտեղադրվի ծրագրի իրականացման ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։