Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով։

3․ Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերի ձևանմուշները։

4. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան, հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները։

5. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը։

6. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող՝ 40.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 04-Ն համատեղ որոշման մեջ։

7. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը։

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.05.22 ՀՕ-118-Ն)

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. հունվարի 18

Երևան

ՀՕ-5-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։