Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2022 թվականի N 692-Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100011/070422/0012454 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնմանընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 19-ի N 692-Ա որոշման

ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

N Անվանումը Ընդհանուր բրուտտո

քաշը (կգ) Մաքսային արժեքը

(դրամ) Տեղերի քանակը Գույքը ստացողը

1. Տակդիրներ առանց մակնշման 236 401,139 3 Արտակարգ իրավիճակների նախարարություն

Թաց անձեռոցիկներ առանց

մակնշման 135 229,465

Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթպաններն ու կիսաձեռնոցները), բժշկական ձեռնոցներ՝ ոչ ստերիլ առանց մակնշման 6400 զույգ 81.2 158,633

Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթպաններն ու կիսաձեռնոցները), բժշկական ձեռնոցներ՝ ոչ ստերիլ 18.2 78,494

Գործիքներ և սարքավորումներ արյան ճնշումը չափելու համար, արյան ճնշումը չափելու մեխանիկական սարք առանց

մակնշման 111.9 265,568

Բժշկական դիմակներ առանց

մակնշման 87 219,294

Վիրակապեր առանց մակնշման 388.47 754,874

Ներարկիչներ առանց մակնշման 68.2 291,665

Էլեկտրոնային, ջերմաչափ

հեռահար SANTE CAR TEMP 15 135,107

Բժշկական խալաթ մեկանգամյա օգտագործման առանց մակնշման 40.5 111,088

Բժշկական ստերիլ խալաթ

առանց մակնշման 17.6 57,226

Хирургические, բժշկական

ձեռնոցներ՝ լատեքսից ստերիլ 20.1 55,067

Էլեկտրոնային, էլեկտրոնային

ջերմաչափեր SANTE ET51 5.8 106,703

Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթպաններն ու կիսաձեռնոցները), ձեռնոցներ միանգամյա օգտագործման առանց մակնշման-1100 զույգ 45.4 88,312

Գործիքներ և սարքավորումներ արյան ճնշումը չափելու համար, արյան ճնշումը չափող սարք էլեկտրական SANTE BPM 160J-3 հատ, HARTMANN TENSOVAL

DUO CONTROL-1 հատ 0.85 43,078

Միզուղիների կատետորներ

առանց մակնշման 32.3 61,625

Թթվածնի փական ռեդուկտոր

առանց մակնշման-2 հատ 2.4 29,612

Ծածկոցներ առանց մակնշման 13 32,299

Հիվանդների համար սուդնո-28

հատ առանց մակնշման 12.2 32,195

Բժշկական ՊԼ. Ֆիքսատորներ

առանց մակնշման 37.7 82,994

Օրթոպեդիկ հարմարանքներ, օրթոպեդիկ հարմարանքներ՝ հենակներ առանց մակնշման 63 զույգ 137 հատ, քայլակներ-10

հատ 165 368,093

Ձեռնափայտեր, ձեռնափայտ- նստոցներ, ճիպոտներ, մտրակներ ձիավարության համար և նույնանման արտադրատեսակներ,

ձեռնափայտ առանց մակնշման 10.5 36,028

Առանց տեղաշարժվելու համար նախատեսված մեխանիկական սարքերի, սայլակներ հաշմանդամների համար առանց

մակնշման 750 1,455,309

Հակապարկելախոցային

ներքնակ առանց մակնշման 4 26,681

Բժշկական մանրէազերծիչներ՝

վիրաբուժական կամ 29.5 147,065

լաբորատորային, բժշկական ավտոկլավ-մանրէազերծիչ

AUTOKLAV 15

Բժշկական ֆանենդոսկոպ

առանց մակնշման 1 4,577

Շաքարի չափիչ սարք՝ գլյուկոմետր BAYER CONTOUR

XT 0.5 5,951

80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ, բժշկական սպիրտ 6 շիշ 8.5 17,456

ՊԼ. պաշտպանիչ վահան

բժշկական առանց մակնշման 1.5 7,389

Ախտահանող միջոց՝ ալկոգել 28 50,732

Էնտերալ ներարկման

համակարգեր առանց մակնշման 3 51,402

Մեզի տարաներ-15 հատ առանց

մակնշման 1 9,286

Բժշկական վիրահատական

գործիքներ՝ առանց մակնշման 51 233,706

Հագուստ և այլ արտադրատե-

սակներ, հագուստ 14 պարկ 229 449,147

Ընդամենը 2651.32 6,097,260 3

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։