ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2008 թվականի N 836-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու համար օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկներ ներկայացնելու և այդ կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Առողջապահական համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու նպատակով օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկները և կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հոկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2008 թվականի
հոկտեմբերի 25-ի N 836-Ա
որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Ս. Մելքոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ
Վ. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ
Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաբժշկական վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Հ. Ավետիսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների բժշկության վարչության պետ
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ռ. Դայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ
Ս. Մաճկալյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ
Ս. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ
Լ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Ռ. Բաբայան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Բաբլոյան - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 02.12.08 N 977-Ա)