Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-02-12-ից մինչև 2008-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303421

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.

ք. Երևան N 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 2-երկաթ (ամսական) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 198 հրամանը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ. թիվ 15-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:

2.2. 110-121 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

2.3. «Ներկրվել են բեռներ» (տող 130) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:

2.4. 131-141 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

2.5. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 150) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:

2.6. «Բեռնաշրջանառություն» (տող 160) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

2.7. «Վագոնի պտույտը» (տող 170) ցուցանիշը վագոնի միջին օրական վազքն է, որը որոշվում է վագոնների ընդհանուր վազքի (վագոն-կիլոմետր) և աշխատած օրերի թվի (վագոն-օրերի) հարաբերակցությամբ:

2.8. «Վագոնների միջին օրական բեռնումը» (տող 180) և «Բեռնաթափումը» (տող 190) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:

2.9. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 200) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

2.10. «Ուղևորաշրջանառությունը» (տող 210) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի միանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

2.11. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 220) ցուցանիշը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ (ավելացված արժեքի հարկով):

2.12. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 230) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:

2.13. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 240) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ:

2.14. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 250) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:

2.15. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 260) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

2-ԵՐԿԱԹ

(ամսական)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 15-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200___թ. _____________ ամսվա համար

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով

ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար

Ա Բ Գ 1 2 3 4

Առաքվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա

որից`

Հանքային շինարարական նյութեր

111 "-"

Ցեմենտ 112 "-"

Քարածուխ 113 "-"

Կոքս 114 "-"

Նավթ և նավթամթերք 115 "-"

Հանքաքար գունավոր մետաղներ 116 "-"

Սև մետաղներ 117 "-"

Սև մետաղների ջարդոն 118 "-"

Անտառային բեռներ 120 հազար տոննա

Քիմիական և հանքային պարարտանյութեր 119 "-"

Հացահատիկ և աղացվող մթերքներ 121 "-"

Ներկրվել են բեռներ 130 "-"

որից`

Հանքային շինարարական նյութեր 131 "-"

Ցեմենտ 132 "-"

Քարածուխ 133 "-"

Կոքս 134 "-"

Նավթ և նավթամթերք 135 "-"

Հանքաքար երկաթ և մանգան 136 "-"

Սև մետաղներ 137 "-"

Սև մետաղների ջարդոն 138 "-"

Քիմիական հանքային պարարտանյութեր 139 "-"

Անտառային բեռներ 140 "-"

Հացահատիկ և աղացվող մթերքներ 141 "-"

Ներհանրապետական փոխադրումներ 150 "-"

Բեռնաշրջանառություն 160 հազար տոննա-կմ

Վագոնի պտույտը 170 օր

Վագոնների միջին օրական բեռնումը 180 վագոն

Վագոնների միջին օրական բեռնաթափումը 190 "-"

Փոխադրվել են ուղևորներ 200 հազար ուղևոր

այդ թվում`

մեկնել են 201 "-"

ժամանել են 202 "-"

Ուղևորաշրջանառություն 210 հազար ուղևոր-կմ

Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը 220 հազար դրամ

Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 230 "-"

Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը 240 "-"

Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 250 "-"

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 260 մարդ

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։