ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2022 թ. N 219-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻՋԻԳԵՅՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-025 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «ԴԻՋԻԹԵՅՆ» («ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մայիսի 17-ին ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն գրությամբ ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2022 թվականի մայիսի 19-ին ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի նոյեմբերի 1-ին տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-025 լիցենզիան վերաձևակերպել՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն նշել «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Հ/Հ Իրավաբա-նական անձի
անվանումը Գտնվելու
վայրը Լիցեն-զիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ
վճարողի հաշվա-ռման համարը
/ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործու-նեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման
վայրը Գործո-ղու-թյան ժամ-կետը Տեղեկա-տվություն
ՀՀ ֆինանսների նախարա-րության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևա-կերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեց-ման կամ վերա-կանգնման մասին Այլ
տե-ղե-կու-թյուն-ներ
1. «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ («ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ իրավահաջորդ) Ամիրյան Փ. /26, Կենտրոն 0010 Երևան, Հայաստան ՎԽ-025 01.11..2017թ. 02665848 286.110.970955 Վիճակա-խաղերի կազմա-կերպում ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Ծ. Իսակովի պողոտա 11/1 ան-ժամ-կետ ՀՀ ֆինանսների նախարարի 20.05.2022թ. թիվ 219-Ա հրամանով
լիցենզիան վերաձևա-կերպում -
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2022 թվական: