«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թվականի
ք. Երևան N 18-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 1-Ավտո (ամսական) «Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործական շարժակազմի առկայության և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի «Ձև թիվ 1-ավտո (շտապ-ամսական) «Հաշվետվություն ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայության և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 264-Ն որոշումը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 18-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
1.3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:
1.4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.5. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս:
Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղի:
Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը:
- շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ Է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
Չվացուցակը` աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթուղու իրականացման հաջորդականության մասին տվյալներ:
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Բեռնատար և ուղևորատար շահագործական ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Երթուղային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով) և թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը (բաժին 3):
2.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
2.2. Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
2.3. Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
2.4. Ուղևորաշրջանառությունը (տող 160) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 = 300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300+500+180) : (15+20+6) = 980 : 41 = 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
դ) թեթև մարդատար տաքսիների ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով:
2.5. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 140) ցուցանիշը ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և հաշվետվությունում այն արտահայտվում է ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այս ցուցանիշը լրացվում է բոլոր կազմակերպությունների կողմից, որոնց ավտոտրանսպորտը շահագործվել է առևտրային հիմունքներով (այսինքն` վճարովի):
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
2.6. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 170) - ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների, պատվերով աշխատող ավտոբուսների, թեթև մարդատար տաքսիների և ծառայողական ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթը և հաշվետվությունում այն արտահայտվում է ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Կազմակերպության վնասները փոխհատուցելու նպատակով բյուջեից հատկացված սուբսիդիաները այս տողում չեն հաշվառվում:
2.7. Այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված դրամական միջոցները չեն ներառվում ուղևորաբեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին և վնասներին:
2.8. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (180-տող) ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Երկու և ավելի հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների ցուցակային թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
2.9. II բաժինը լրացնելու հիմնական փաստաթուղթ է համարվում ավտոբուսի ուղեգիրը:
2.10. «Չվացուցակով նախատեսված երթերի քանակը» (տողեր 210 և 230) լրացվում են երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների հիմնական կամ ժամանակավոր չվացուցակի հիման վրա:
2.11. «Փաստացի կատարված երթերի քանակը» (տողեր 220 և 240) լրացվում են ավտոբուսների և միկրոավտոբուսների` երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
2.12. Երթերը համարվում են չվացուցակն առանց խախտելու (տողեր 221 և 241), եթե ավտոբուսն ու միկրոավտոբուսն ուղևորվել են չվացուցակով նախատեսված ճիշտ ժամանակին և անցնելով բոլոր հսկիչ կետերը` վերադարձել վերջնակետ, նույնպես չվացուցակով նախատեսված ժամանակին:
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից ստորև նշված շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու.
- ներքաղաքային ` ± 2 րոպե
- ներմարզային` ± 3 րոպե
- միջմարզային` ± 5 րոպե
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից նման շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու:
2.13. III բաժնի տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
2.14. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 310) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
2.15. «Ավտոբուսներ, ընդամենը» (տող 320) և «Միկրոավտոբուսներ, ընդամենը» (տող 330) տողերում լրացվում են տվյալ կազմակերպության համապատասխանաբար բոլոր ավտոբուսների և միկրոավտոբուսներ քանակները` անկախ դրանց սարքինության վիճակից:
2.16. «Երթուղային ավտոբուսներ» (տող 321) և «Երթուղային միկրոավտոբուսներ» (տող 331) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակները, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն (տարածքային բաժին)
տրանսպորտային գործունեությամբ զբաղվող
իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու
ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________
______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՎՏՈ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 18-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ.__________________ ամսվա համար
1. Բեռնատար եվ ուղեվորատար շահագործական ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ
տարվա նախորդ
տարվա հաշվետու
տարվա
սկզբից նախորդ
տարվա
համապա-
տասխան
ժամանա-
կաշրջանի
համար
Ա Բ Գ 1 2 3 4
Տեղափոխվել են բեռներ 110 հազար
տոննա
Բեռնաշրջանառություն 120 հազար
տոննա կմ
Բեռնատար ավտոմեքենաների
փաստացի կատարված երթերը 130 միավոր
Բեռնափոխադրումներից ստացված
հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 140 հազար
դրամ
Փոխադրվել են ուղևորներ 150 հազար
ուղևոր
որից` միկրոավտոբուսներով 151 -"-
Ուղևորաշրջանառություն 160 հազար
ուղևոր կմ
որից` միկրոավտոբուսներով 141 -"-
Ուղևորափոխադրումներից ստացված
հասույթը (ներառյալ ավելացված արժեքի
հարկը) 170 հազար
դրամ
Աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը 180 միավոր X X
2. Երթուղային ավտոբուսներով եվ միկրոավտոբուսներով կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով) եվ թեթեվ մարդատար տաքսիների պատվերների քանակը
(միավոր)
Տողի
համարը Ընդամենը այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղա-
քային ներմար-
զային միջմար-
զային միջպե-
տական
Ա Բ 1 2 3 4 5
Ավտոբուսներ
Չվացուցակով նախատեսված երթեր 210
Փաստացի կատարված երթեր 220
այդ թվում` կատարվել են առանց
չվացուցակը խախտելու 221
Միկրոավտոբուսներ
Չվացուցակով նախատեսված երթեր 230
Փաստացի կատարված երթեր 240
այդ թվում` կատարվել են առանց
չվացուցակը խախտելու 241
Թեթև մարդատար տաքսիների
պատվերների քանակը 250
3. Շահագործական շարժակազմի առկայությունը
(միավոր)
Տողի
համարը Հաշվետու տարվա
ամիսը Նախորդ տարվա
ամիսը
ընդամենը որից` աշխա-
տանքում ընդամենը որից` աշխա-
տանքում
Ա Բ 1 2 3 4
Բեռնատար ավտոմեքենաներ 310
Ավտոբուսներ, ընդամենը 320
այդ թվում` երթուղային ավտոբուսներ 321
որից` ներքաղաքային երթուղիներում 321.1
ներմարզային երթուղիներում 321.2
միջմարզային երթուղիներում 321.3
միջպետական երթուղիներում 321.4
Միկրոավտոբուսներ, ընդամենը 330
այդ թվում` երթուղային միկրոավտոբուսներ
331
որից` ներքաղաքային երթուղիներում
331.1
ներմարզային երթուղիներում
331.2
միջմարզային երթուղիներում 331.3
միջպետական երթուղիներում 331.4
Թեթև մարդատար տաքսիներ 340
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն, պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) ___ ________200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________