ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 557-Ա
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
23.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 557-Ա որոշման
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսական ապահովման աղբյուրը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական հիմքը
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» ՀՀ
կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը 2022 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ
քաղաքաշինության կոմիտե «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ը» կետ, 6-րդ հոդվածի երրորդ պարբերության «ե», «ե.1» և չորրորդ պարբերության «ա» կետեր, 17-րդ հոդվածի 14-րդ մասի «գ» կետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ