Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ» ՍՆ N 2.2.4-001-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10005491

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 սեպտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 842-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ» ՍՆ N 2.2.4-001-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

Հրամայում եմ՝

1. Հաստատել «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերը (կցվում է):

2. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

Նախարար՝ Ն. Դավիդյան

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 842-Ն հրամանով

Սանիտարական նորմեր Արտադրական սենքերի միկրոկլիմայի

ՍՆ N 2.2.4 - 001-05

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

1.1. Սույն սանիտարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) նախատեսված են արտադրական սենքերի աշխատատեղերում մարդու ինքնազգացողության, ֆունկցիոնալ վիճակի, աշխատունակության և առողջության վրա միկրոկլիմայի անբարենպաստ ազդեցության կանխարգելման համար:

1.2. Սույն Նորմերում բերված` էներգածախսի ինտենսիվությամբ պայմանավորված, աշխատանքի կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 15.08.2005թ. թիվ 756 -Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 16.09.2005թ. թիվ 10009372 պետական գրանցում ստացած «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:

1.3. Սույն Նորմերը տարածվում են բոլոր արտադրական սենքերի վրա և պարտադիր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, անկախ սեփականության ձևից:

1.4. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

2. Տերմիններ և սահմանումներ

2.1. Արտադրական սենք - հատուկ նշանակության շենքերի և շինությունների փակ տարածություններ, որոնցում մշտական (հերթափոխով) կամ պարբերաբար (աշխատանքային օրվա ընթացքում) իրականացվում է մարդկանց աշխատանքային գործունեությունը:

2.2. Աշխատատեղ - սենքի տեղամաս, որում աշխատանքային հերթափոխի ընթացքում կամ նրա մի ժամանակահատվածում իրականացվում է աշխատանքային գործունեություն:

2.3. Տարվա սառը եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +10.0C և ցածր:

2.4. Տարվա տաք եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +10.0C և բարձր:

2.5. Դրսի օդի միջին օրական ջերմաստիճան - դրսի օդի ջերմաստիճանի միջին մեծությունն է՝ չափված օրվա որոշակի ժամերին, ժամանակի հավասար ընդմիջումներով: Այն որոշվում է օդերևութաբանական ծառայության տվյալների հիման վրա:

2.6. Աշխատանքի կարգ - սահմանվում է օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ կկալ/ժ-ով (Վտ):

2.7. Միջավայրի ջերմային ծանրաբեռնվածություն (ՄՋԾ) -աշխատողի վրա միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցություն, արտահայտված միաթիվ ցուցիչով ըստ .0C-ի:

3. Միկրոկլիմայի ցուցանիշներ

3.1. Սույն Նորմերը սահմանում են արտադրական սենքերի աշխատատեղերի միկրոկլիմայի ցուցանիշների հիգիենիկ պահանջները` հաշվի առնելով աշխատողների էներգածախսի ինտենսիվությունը, աշխատանքի կատարման տևողությունը և ներառում են պահանջներ միկրոկլիմայական պայմանների հսկողության և չափման մեթոդների վերաբերյալ:

3.2. Միկրոկլիմայի ցուցանիշները պետք է ապահովեն մարդու և շրջակա միջավայրի միջև ջերմային հաշվեկշիռը և օրգանիզմի օպտիմալ կամ թույլատրելի ջերմային վիճակը:

3.3. Արտադրական սենքի միկրոկլիման բնութագրող ցուցանիշներն են.

3.3.1 օդի ջերմաստիճան,

3.3.2 մակերեսների ջերմաստիճան,

3.3.3 օդի հարաբերական խոնավություն,

3.3.4 օդի շարժման արագություն,

3.3.5 ջերմային ճառագայթման ինտենսիվություն:

4. Միկրոկլիմայի օպտիմալ պայմաններ

4.1. Միկրոկլիմայի օպտիմալ պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու օրգանիզմի համար ջերմային և ֆունկցիոնալ վիճակի օպտիմալ չափանիշները, որոնք ջերմակարգավորման մեխանիզմի նվազագույն լարվածության դեպքում ապահովում են ընդհանուր և տեղային ջերմային հարմարավետության զգացողություն, չեն առաջացնում առողջական վիճակի շեղումներ, ստեղծում են աշխատունակության բարձր մակարդակի նախադրյալներ և նախընտրելի են համարվում աշխատատեղերում:

4.2. Արտադրական սենքերի աշխատատեղերում, որտեղ իրականացվում են նյարդահուզական լարվածության հետ կապված գործաղեկավարման բնույթի աշխատանքներ (խցիկում, տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման կետերում, հաշվողական տեխնիկայի սրահներում և այլն), պետք է ապահովվեն միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծությունները՝ աղյուսակ 1-ին համապատասխան:

4.3. Տարվա տաք և սառը եղանակներին աշխատատեղերում միկրոկլիմայի օպտիմալ չափորոշիչները սահմանվում են աշխատանքի տարբեր կարգերին համապատասխան` ըստ աղյուսակ 1-ի:

4.4. Աշխատատեղերում, միկրոկլիմայի օպտիմալ պայմաններում, օդի ջերմաստիճանի տատանումները ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով, ինչպես նաև օդի ջերմաստիճանի փոփոխությունները հերթափոխի ընթացքում, չպետք է գերազանցեն 2.0C-ը:

Աղյուսակ 1

Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծություններ

Տարվա եղանակ Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի, Վտ Օդի ջերմաս-տիճան, .0C Մակերեսնե-

րի ջերմաստի-ճան, .0C Օդի հարաբերա-

կան խոնավու-թյուն, % Օդի շարժման արագություն, մ/վրկ

Սառը I ա (մինչև 139)

I բ (140-174)

II ա (175-232)

II բ (233-290)

III (290-ից ավել) 22-24

21-23

19-21

17-19

16-18 21-25

20-24

18-22

16-20

15-19 60-40

60-40

60-40

60-40

60-40 0.1

0.1

0.2

0.2

0.3

Տաք I ա (մինչև 139)

I բ (140-174)

II ա (175-232)

II բ (233-290)

III (290-ից ավել) 23-25

22-24

20-22

19-21

18-20 22-26

21-25

19-23

18-22

17-21 60-40

60-40

60-40

60-40

60-40 0.1

0.1

0.2

0.2

0.3

5. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները

5.1. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու ջերմային և ֆունկցիոնալ վիճակի թույլատրելի չափանիշները, չեն առաջացնում մարդու առողջական վիճակի վատթարացում և/կամ վնասվածքներ, չեն կարող առաջացնել ընդհանուր և տեղային անհարմարավետություն, ջերմակարգավորման մեխանիզմի լարվածություն և աշխատունակության անկում:

5.2. Միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները սահմանվում են այն դեպքերում, երբ տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական հիմնավորված պատճառներով չեն կարող ապահովել օպտիմալ պայմաններ:

5.3. Աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները պետք սահմանվեն աղյուսակ 2-ին համապատասխան:

5.4. Աշխատատեղերում միկրոկլիմայի թույլատրելի մեծությունների ապահովման դեպքում.

5.4.1 օդի ուղղահայաց շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը չպետք է գերազանցի 3.0C-ը,

5.4.2 հերթափոխի ընթացքում օդի հորիզոնական շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը, ինչպես նաև նրա փոփոխությունը չպետք է գերազանցի՝

5.4.2.1 աշխատանքի I ա և I բ կարգերի դեպքում՝ 4.0C-ը,

5.4.2.2 աշխատանքի II ա և II բ կարգերի դեպքում՝ 5.0C-ը,

5.4.2.3 աշխատանքի III կարգի դեպքում՝ 6.0C-ը,

պայմանով, որ օդի ջերմաստիճանի բացարձակ արժեքները` աշխատանքի առանձին կարգերի համար, չպետք է գերազանցեն աղյուսակ 2-ում սահմանված մեծությունները:

5.5. Աշխատատեղում օդի ջերմաստիճանի 25.0C և բարձրի դեպքում օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունները չպետք է գերազանցեն հետևյալ ցուցանիշները.

5.5.1 օդի 25.0C ջերմաստիճանի դեպքում - 70%,

5.5.2 օդի 26.0C ջերմաստիճանի դեպքում - 65%,

5.5.3 օդի 27.0C ջերմաստիճանի դեպքում - 60%,

5.5.4 օդի 28.0C ջերմաստիճանի դեպքում -55%:

5.6. Տարվա տաք եղանակի համար, օդի ջերմաստիճանի 26-28.0C դեպքում աշխատատեղում օդի շարժման արագությունը պետք է համապատասխանի հետևյալ միջակայքին` աղյուսակ 2-ին համապատասխան.

5.6.1 0,1-0,2 մ/վ աշխատանքի I ա կարգի դեպքում,

5.6.2 0,1-0,3 մ/վ աշխատանքի I բ կարգի դեպքում,

5.6.3 0,2-0,4 մ/վ աշխատանքի II ա կարգի դեպքում,

5.6.4 0,2-0,5 մ/վ աշխատանքի II բ և III կարգերի դեպքում:

Աղյուսակ 2

Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծություններ

Տար-վա եղա-նակը Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի,

Վտ Օդի ջերմաստիճան, .0C Մակերևույթի ջերմաս-տիճան,

.0C Օդի հարա-բերական խոնա-վություն, % Օդի շարժման արագություն, մ/վ

օպտիմալ մեծությու-նից ցածր միջակայք օպտիմալ մեծությու-նից բարձր միջակայք օպտիմալ մեծ-ից ցածր օդի ջերմասճանի միջակայքի համար, ոչ ավելի օպտիմալ մեծ-ից բարձր օդի ջերմասճանի միջակայքի համար, ոչ ավելի

Սառը I ա (մինչև 139)

I բ (140-174)

II ա (175-232)

II բ (233-290)

III (290-ից ավել) 20.0-21.9

19.0-20.9

17.0-18.9

15.0-16.9

13.0-15.9 24.1-25.0

23.1-24.0

21.1-23.0

19.1-22.0

18.1-21.0 19.0-26.0

18.0-25.0

16.0-24.0

14.0-23.0

12.0-22.0 15-75*

15-75

15-75

15-75

15-75 0.1

0.1

0.1

0.2

0.2 0.1

0.2

0.3

0.4

0.4

Տաք I ա (մինչև 139)

I բ (140-174)

II ա (175-232)

II բ (233-290)

III (290-ից ավել) 21.0-22.9

20.0-21.9

18.0-19.9

16.0-18.9

15.0-17.9 25.1-28.0

24.1-28.0

22.1-27.0

21.1-27.0

20.1-26.0 20.0-29.0

19.0-29.0

17.0-28.0

15.0-28.0

14.0-27.0 15-75*

15-75*

15-75*

15-75*

15-75* 0.1

0.1

0.1

0.2

0.2 0.2

0.3

0.4

0.5

0.5

* Օդի ջերմաստիճանի 25.0C և նրանից բարձրի դեպքում, օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունը որոշելու համար, պետք է ղեկավարվել սույն Նորմերի կետ 5.5-ի պահանջներով:

5.7. Աշխատատեղերում աշխատողների վրա մինչև մուգ լուսարձակումը տաքացված արտադրական աղբյուրներից (նյութերից, արտադրանքից և այլն) ջերմային ճառագայթման ինտենսիվության թույլատրելի մեծությունները պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:

Աղյուսակ 3

Արտադրական աղբյուրներից աշխատողների վրա ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծություններ

Մարմնի ճառագայթվող մակերես,

% Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ.2 , ոչ ավելի

50 և ավելի 35

25-50 70

25-ից ոչ ավելի 100

5.8. Մինչև սպիտակ և կարմիր լուսարձակումը տաքացված ճառագայթման աղբյուրներից (շիկացված կամ հալված մետաղ, ապակի, բոց և այլն) աշխատողների ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունները չպետք է գերազանցեն 140 Վտ/մ.2, պայմանով որ ճառագայթահարման չպետք է ենթարկվի մարմնի մակերեսի 25%-ից ավելին, և պարտադիր է դեմքի ու աչքերի անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը:

5.9. Աշխատատեղերում, աշխատողների ջերմային ճառագայթահարման առկայության դեպքում, օդի ջերմաստիճանը` կախված աշխատանքի կարգից, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները.

5.9.1 աշխատանքի I ա կարգի դեպքում - 25.0C-ը,

5.9.2 աշխատանքի I բ կարգի դեպքում - 24.0C-ը,

5.9.3 աշխատանքի II ա կարգի դեպքում - 22.0C-ը,

5.9.4 աշխատանքի II բ կարգի դեպքում - 21.0C-ը,

5.9.5 աշխատանքի III կարգի դեպքում - 21.0C-ը:

5.10. Արտադրական սենքերում, որտեղ արտադրական գործընթացի տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական պատճառներով հնարավոր չէ պահպանել միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները, աշխատողներն ապահովվում են անհատական և/կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով:

5.11. Միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցության գնահատման համար, հնարավոր գերտաքացումից աշխատողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կիրառվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության (ՄՋԾ) ինտեգրալ ցուցանիշը, որը սահմանվում է «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:

5.12. Հերթափոխի ընթացքում, աշխատատեղում օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծություններից բարձրի կամ ցածրի պայմաններում աշխատաժամի տևողությունը սահմանվում է աղյուսակներ 4-ին և 5-ին համապատասխան:

Աղյուսակ 4

Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից բարձր լինելու դեպքում

Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, .0C Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ

Iա -Iբ IIա-IIբ III

32.5 1 - -

32.0 2 - -

31.5 2.5 1 -

31.0 3 2 -

30.5 4 2.5 1

30.0 5 3 2

29.5 5.5 4 2.5

29.0 6 5 3

28.5 7 5.5 4

28.0 8 6 5

27.5 - 7 5.5

27.0 - 8 6

26.5 - - 7

26.0 - - 8

Աղյուսակ 5

Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից ցածր լինելու դեպքում

Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, 0C Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ

Iա Iբ IIա IIբ III

6 - - - - 1

7 - - - - 2

8 - - - 1 3

9 - - - 2 4

10 - - 1 3 5

11 - - 2 4 6

12 - 1 3 5 7

13 1 2 4 6 8

14 2 3 5 7 -

15 3 4 6 8 -

16 4 5 7 - -

17 5 6 8 - -

18 6 7 - - -

19 7 8 - - -

20 8 - - - -

5.13. Օդի միջին հերթափոխային ջերմաստիճանը, որի պայմաններում աշխատողները գտնվում են աշխատատեղերում և հանգստի տեղերում, չպետք է գերազանցի սույն Նորմերի աղյուսակ 2-ով սահմանված թույլատրելի մեծությունները:

6. Միկրոկլիմայի հսկողության կազմակերպմանը և չափման մեթոդներին ներկայացվող պահանջներ

6.1. Հիգիենիկ հսկողության նպատակով` միկրոկլիմայի ցուցանիշների չափումները կատարվում են տարվա ցուրտ եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է ձմռան առավել ցուրտ ամսվա միջին ջերմաստիճանից ոչ ավելի, քան 5.0C-ով, իսկ տարվա տաք եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է առավել տաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանից ոչ ավելի, քան 5.0C-ով օդերևութաբանական ծառայությունից մինչև չափման օրը ստացված տվյալների հիման վրա: Չափումների հաճախականությունը տարվա երկու շրջաններում որոշվում է արտադրական գործընթացի կայունությամբ, տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական սարքավորումների շահագործման պայմաններում:

6.2. Տեղամասերը, չափման օրը և ժամը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատատեղերում միկրոկլիմայի վրա ազդող հիգիենիկ այլ ցուցանիշները (տեխնոլոգիական գործընթացի փուլերը, ջեռուցման և օդափոխանակության համակարգերի գործունեությունը և այլն): Միկրոկլիմայի ցուցանիշների չափումները հերթափոխի ընթացքում կատարվում են 3 անգամից ոչ պակաս (հերթափոխի սկզբում, կեսում և վերջում):

6.3. Չափումները կատարվում են աշխատատեղերում: Եթե աշխատատեղեր են համարվում արտադրական սենքի մի քանի տեղամասերը, ապա չափումները կատարվում են դրանցից յուրաքանչյուրում:

6.4. Ջերմատվության, սառեցման կամ խոնավության տեղային աղբյուրների առկայության դեպքում (տաքացնող ագրեգատներ, պատուհաններ, դռան բացվածքներ, դարպասներ, բաց լոգնոցներ և այլն) չափումները կատարվում են յուրաքանչյուր աշխատատեղում՝ աղբյուրից նվազագույն և առավելագույն հեռավորության կետերում:

6.5. Մեծ խտությամբ աշխատատեղերով սենքերում ջերմատվության, սառեցման կամ խոնավության անջատման տեղային աղբյուրների բացակայության ժամանակ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և շարժման արագության չափման տեղերը պետք է տեղաբաշխվեն սենքի մակերեսով հավասարաչափ՝ 6-րդ աղյուսակին համապատասխան:

Աղյուսակ 6

Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և օդի շարժման արագության չափումների տեղամասերի նվազագույն քանակը

Սենքի մակերես, մ.2 Չափման տեղերի քանակ

Մինչև 100 4

100-ից մինչև 400 8

400-ից բարձր Տեղերի քանակը որոշվում է դրանց միջև հեռավորությամբ,

որը չպետք է գերազանցի 10 մ-ը

6.6. Նստած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է հատակից 0,1 և 1,0 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ հատակից կամ աշխատանքային հարթակից՝ 1 մ բարձրության վրա: Կանգնած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է 0,1 և 1,5 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 1,5 մ բարձրության վրա:

6.7. Ջերմային ճառագայթման աղբյուրների առկայության դեպքում աշխատատեղում ջերմային ճառագայթումը չափվում է յուրաքանչյուր աղբյուրից՝ սարքի ընդունիչը տեղադրելով ընկնող հոսքին ուղղահայաց: Չափումները պետք է կատարել հատակից կամ աշխատանքային հարթակից 0,5, 1,0 և 1,5 մ բարձրության վրա:

6.8. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է այն դեպքում, երբ աշխատատեղերը դրանցից հեռու են երկու մետրից ոչ ավելի: Յուրաքանչյուր մակերեսի ջերմաստիճանը չափվում է կետ 6.6-ով նշված օդի ջերմաստիճանի չափման նման:

6.9. Աշխատատեղում ջերմային ճառագայթման և օդային հոսքերի առկայության դեպքում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափումները կատարվում են ասպիրացիոն խոնավաչափով, իսկ ճառագայթային ջերմության և օդային հոսքերի բացակայության դեպքում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը չափվում են ջերմային ճառագայթումից և օդի շարժման արագության ազդեցությունից չպաշտպանված խոնավաչափով:

6.10. Օդի շարժման արագությունը չափվում է անեմոմետրով: Օդի շարժման արագության փոքր մեծությունները (0,5մ/վրկ-ից փոքր), հատկապես տարբեր ուղղվածության հոսքերի առկայության դեպքում, կարելի է չափել ջերմաէլեկտրաանեմոմետրով և ջերմային ճառագայթումից պաշտպանված գլանային և գնդային կատատերմոմետրով:

6.11. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է կոնտակտային կամ հեռակառավարման սարքերով:

6.12. Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը չափվում է կիսագնդին մոտ տվիչի տեսանելիության անկյունը (160.0C-ից ոչ պակաս) ապահովող և սպեկտրի տեսանելի ու ինֆրակարմիր մասերում զգայուն սարքերով:

6.13. Չափման և չափիչ սարքերի թույլատրելի սխալի տոկոսները պետք է համապատասխանեն աղյուսակ 5-ի պահանջներին:

Աղյուսակ 7

Պահանջներ չափիչ սարքերի նկատմամբ

Ցուցանիշի անվանումը Չափման միջակայք Սահմանային շեղում

Օդի ջերմաստիճանը ըստ չոր ջերմաչափի, .0C 30-ից միչև 50 + 0.2

Օդի ջերմաստիճանը ըստ թաց ջերմաչափի, .0C 0-ից միչնև 50 + 0.2

Մակերեսների ջերմաստիճանը, .0 C 0-ից միչնև 50 + 0.5

Օդի հարաբերական խոնավություն, % 0-ից միչնև 90 + 5.0

Օդի շարժման արագություն, մ/վ 0-ից միչնև 0.5

0.5-ից ավելի + 0.05

+ 0.1

Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ.2 10-ից միչնև 350

350-ից ավելի + 5.0

+ 50.0

6.14. Աշխատատեղերում միկրոկլիմայի չափման արդյունքները ձևակերպվում են սահմանված կարգով:

(նորմերը փոփ. 18.05.22 N 31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։