Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-02-12-ից մինչև 2006-01-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-01-05Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.

ք. Երևան N 26-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 11-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայությունների և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 6-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանը:

Նախագահ` Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ. թիվ 26-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Կապի ծառայությունները (բաժին 1), Կապի աշխատանքի որակը (բաժին 2):

2.1. Հաշվետվության 1-ին բաժնում ցույց են տրվում կապի ծառայությունների ծավալները:

110-231 տողերի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

2.2. 240-255 տողերում լրացվում են միջազգային փոստի փաստացի ծավալները:

Նամակագրության գծով (տող 240-245) տվյալները ցույց են տրվում կիլոգրամներով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:

Ծանրոցների գծով (տող 250-255) տվյալները ցույց են տրվում հատերով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:

2.3. Հաշվետվության 2-րդ բաժնի 260-271 տողերում ցույց է տրվում փոստային առաքումների կորուստների և հափշտակումների, փոխանցված միջոցների պակասուրդների և հափշտակումների գումարը հաշվետու ժամանակաշրջանում:

«Փոստային առաքումների կորուստներ և հափշտակումներ (տող 260)»-ում արտացոլվում են պատվիրված նամակների և խաչկապերի, գնահատված նամակների և խաչկապերի, սովորական և գնահատված ծանրոցների առաքումների հետ կապված կորուստներն ու հափշտակումները` կատարված կապի կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (քաղաքացիական ավիացիայի մարմինների, երկաթուղային տրանսպորտի) մեղքով, ներառյալ հրդեհների և այլ բնական աղետների հետ կապված կորուստներն ու հափշտակումները:

Փոխանցվող դրամական միջոցների պակասորդի և հափշտակումների (տող 270) մեջ ներառվում են փոխանցվող դրամական միջոցների պակասած գումարները, ներառյալ կապի բաժանմունքների աշխատողների և փոստատարների կողմից կատարված հափշտակումները, ինչպես նաև ճանապարհին կատարված կողոպուտները և կեղծ փաստաթղթերով վճարված գումարները:

2.4. 280 և 290 տողերի ցուցանիշները բնութագրում են ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսակայանների աշխատանքը: 280 տողում ցույց է տրվում վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը, 290 տողում` ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):

2.5. Հաշվետվության 300-341 տողերը բնութագրում են քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աշխատանքի որակը (քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի և հեռախոսակայանների խափանումները): 310 և 320 տողերում լրացվում է քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի ընդհանուր քանակը: 311 և 321 տողերում ցույց են տրվում հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել): Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

11-ԿԱՊ

(եռամսյակային)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 26-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I_

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հունվար - ___________ 200__ թ.

1. Կապի ծառայությունները

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու տարվա ընթացքում Նախորդ տարվա ընթացքում

Ա Բ Գ 1 2

Պարբերական հրատարակություններ (թերթեր, ամսագրեր) ըստ բաժանորդագրության և հատավաճառի 110 հազար

հատ

այդ թվում` թերթեր 111 -"-

ամսագրեր 112 -"-

Նամակներ, բացիկներ, հասարակ և պատվիրված խաչկապեր (բանդեռոլներ) 120 -"-

Գնահատված խաչկապեր, նամակներ 130 -"-

Սովորական և գնահատված ծանրոցներ 140 -"-

Փոստային և հեռագրային դրամական փոխանցումներ (առանց կենսաթոշակների) 150 -"-

Կենսաթոշակների վճարում 160 -"-

Բյուջեով նախատեսված ընտանեկան նպաստների վճարում 170 -"-

Հեռագրեր 180 հազար

հատ

որից` հաղորդվել են հսկվող ժամկետում 181 -"-

180 տողից` ներհանրապետական 182 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 183 -"-

այլ երկրներ 184 -"-

Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային ելից ավտոմատ կանչերի ընդհանուր քանակը 190 -"-

այդ թվում` ներհանրապետական 191 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 192 -"-

այլ երկրներ 193 -"-

190 տողից` ավարտվել են խոսակցությամբ 194 -"-

այդ թվում` ներհանրապետական 194.1 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 194.2 -"-

այլ երկրներ 194.3 -"-

Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ - ընդամենը 200 -"-

այդ թվում` ներհանրապետական 201 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 202 -"-

այլ երկրներ 203 -"-

200 տողից` իրականացվել են 204

այդ թվում` ներհանրապետական 204.1 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 204.2 -"-

այլ երկրներ 204.3 -"-

Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսային խոսակցություններ-ընդամենը (տող 194 + 204) 210 -"-

այդ թվում` ներհանրապետական 211 -"-

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 212 -"-

այլ երկրներ 213 -"-

Էլեկտրոնային փոստի հաղորդումներ 220 կբայթ

որից` միջազգային 221 -"-

Ֆաքսիմիլային հաղորդումներ 230 թերթ

որից` միջազգային 231 -"-

Միջազգային փոստափոխանակումներ

Նամակագրություն (նամակներ, փոստային բացիկներ, խաչկապեր) ելքային վերգետնյա 240 կգ

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 241 -"-

ելքային ավիա 242 -"-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 243 -"-

մուտքային վերգետնյա 244 -"-

մուտքային ավիա 245 -"-

Ծանրոցներ

ելքային վերգետնյա 250 հատ

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 251 -"-

ելքային ավիա 252 -"-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 253 -"-

մուտքային վերգետնյա 254 -"-

մուտքային ավիա 255 -"-

2. Կապի աշխատանքի որակը

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու տարվա ընթացքում Նախորդ տարվա ընթացքում

Ա Բ Գ 1 2

Փոստային առաքումների կորուստները և հափշտակումները 260 դրամ

որից` հաշվետվությունը կազմող կապի կազմակերպությունների մեղքով 261 -"-

Փոխանցվող դրամական միջոցների պակասուրդը և հափշտակումները 270 -"-

որից` հաշվետվությունը կազմող կապի կազմակերպությունների մեղքով 271 -"-

Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսակայանների չաշխատած ժամերը - ընդամենը 280 կապուղի/ժամ

Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքներ) - ընդամենը 290 -"-

Քաղաքային և գյուղական հեռախոսակայանների չաշխատած ժամերը - ընդամենը 300 -"-

Ընդունվել են հայտեր քաղաքային հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ - քանակը 310 հատ

Հայտնաբերվել են խափանումներ քաղաքային հեռախոսակայաններում - ընդամենը 320 -"-

որից` վերացվել են մեկ օրվա ընթացքում 321 -"-

Ընդունվել են հայտեր գյուղական հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ - քանակը 330 -"-

Հայտնաբերվել են խափանումներ գյուղական հեռախոսակայաններում - ընդամենը 340 -"-

որից` վերացվել են մեկ օրվա ընթացքում 341 -"-

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։