«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոսի 2013 թ.
ք. Երևան N 42-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-01-2013 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Դ. Դումանյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի օգոստոսի 12-ի
N 42-Ն հրամանով
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր
N 2.3.1-01-2013
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 1-ում:
III. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով` օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 2-ում:
5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների 1:1-1,2:4-4,6 հարաբերակցությունը, կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրատների:
6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա և ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք), հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:
8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք):
9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 4-ում:
10. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար սննդանյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 20%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 15%, ընթրիք` 25%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում` պահպանելով սույն բաժնի 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:
13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:
14. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
15. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում:
16. Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
17. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
18. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ:
19. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
20. Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը` պահանջվող ծավալով:
21. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
22. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,
4) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,
5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,
6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
16) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
21) աչքով-ձվածեղ,
22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
25) երշիկեղեն,
26) թերխաշ և հում ձու,
27) պաղպաղակ, ժելե,
28) առանց մրգային միջուկի կարամել։
23. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի օգտագործվում`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ,
7) պիստակ, գետնանուշ և այլն,
8) մաստակ,
9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
24. Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը տրվում է շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին` 2 անգամից ոչ հաճախ:
25. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
26. Առողջարանային տիպի նախադպրոցական հաստատություններում (բացի տուբերկուլյոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 6-ում:
27. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
28. Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրատների սահմանված են սույն կանոնների աղյուսակ 7-ում:
29. Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով տարվա աշուն-գարուն ժամանակահատվածում կատարվում է երրորդ կերակրատեսակների «Ց» վիտամինացում (երրորդ կերակրատեսակի մեկ չափաբաժնին ավելացվում է 35 մգ վիտամին «Ց»` 1-3 տարեկան երեխաների համար և 50 մգ` 4-6 տարեկան երեխաների համար):
IV. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:
31. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
32. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
33. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:
34. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
35. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:
36. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:
37. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:
38. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-280.0 C ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-200.0 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-280.0 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±2.0 C ջերմաստիճանի պայմաններում,
9) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
10) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,
11) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ ճաշատեսակները բաժանվում են 60.0 C-65.0 C ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 15.0 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,
12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±2.0 C ջերմաստիճանի պայմաններում,
14) չհամեմած աղցանները պահպանում են սառնարանում 4±2.0 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,
16) օգտագործվում է միայն յոդացված աղ:
39. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
40. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է և հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:
41. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
42. «Ճաշացուցակ- բաշխում» ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
43. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը:
44. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
45. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
46. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
47. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
48. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
49. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±2.0 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
50. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
51. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
52. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 3-ի:
53. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
54. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
55. Նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
56. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:
57. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
58. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն սույն կանոնների ձև 5-ի:
59. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ- գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ- անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով տնօրենի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
Սննդի ընդունման ժամը Սննդի ընդունումը` կապված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածից
8-10,5 ժամ 11-12 ժամ 24 ժամ
9.00-9.30 նախաճաշ նախաճաշ նախաճաշ
10.30-11.00 երկրորդ նախաճաշ երկրորդ նախաճաշ երկրորդ նախաճաշ
12.00-13.00 ճաշ ճաշ ճաշ
15.30 ետճաշիկ ետճաշիկ ետճաշիկ
18.30 - ընթրիք ընթրիք
21.00 - - երկրորդ ընթրիք
Աղյուսակ 2
ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ
Սննդանյութերի անվանումը (մեկ օրվա համար) 1-2 տարեկան 2-3 տարեկան 3-6
տարեկան
Սպիտակուցներ (գ) 36 42 54
Այդ թվում կենդանական ծագման (%) 70 70 65
Ճարպեր (գ) 40 47 60
Ածխաջրատներ(գ) 174 203 261
Էներգիա (կկալ) 1200 1400 1800
Աղյուսակ 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
Սննդի ընդունում % 1-2 տարեկան
1200 կկալ 2-3
տարեկան 1400 կկալ 3-6 տարեկան
1800 կկալ
Նախաճաշ 25% 300 350 450
Ճաշ 35% 420 490 630
Ետճաշիկ 15% 180 210 270
Ընթրիք 25% 300 350 450
Աղյուսակ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
Կերակրատեսակի անվանումը Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ)
1-ից մինչև 3
տարեկան 3-ից մինչև 6
տարեկան
Նախաճաշ
Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ 120 – 200 200 – 250
Ձվից պատրաստված կերակրատեսակ 40 – 80 80 – 100
Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ 70 – 120 120 – 150
Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ 50 – 70 70 – 80
Բանջարեղենային աղցան 30 – 45 60
Ըմպելիքներ (թեյ, կաթ, կակաո և այլ) 150 – 180 180 – 200
Ճաշ
Աղցան, նախուտեստ 30 – 45 60
Առաջին ճաշատեսակ 150 – 200 250
Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ 50 – 70 70 – 80
Ճաշալրաց (գարնիր) 100 – 150 150 – 180
Ըմպելիք 150 – 180 180 – 200
Ետճաշիկ
Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ 150 – 180 180 – 200
Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ ալրային հրուշակեղեն 50 – 70 70 – 80
Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ 80 – 150 150 – 180
Թարմ մրգեր 40-75 75 – 100
Ընթրիք
Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ 120 – 200 200 – 250
Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ 70 – 120 120 – 150
Ըմպելիք 150 – 180 180 – 200
Թարմ մրգեր 40 – 75 75 – 100
Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում`
ցորենի 70 100
տարեկանի 30 -40 50
Աղյուսակ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
Մթերքի անվանումը Վաղ տարիքի խմբերի
(1-3 տար.) Միջին և ավագ մանկապարտեզային
տարիքի խմբերի
(3-6 տար.)
համաքաշ զտաքաշ համաքաշ զտաքաշ
Հաց ցորենի 60 60 100 100
Հաց տարեկանի 30 30 50 50
Ալյուր ցորենի 25 25 30 30
Ձավարեղեն, ընդեղեն, 30 30 40 40
Մակարոնեղեն 20 20 30 30
Կարտոֆիլ`
01.09-ից մինչև 31.10 160 190
31.10-ից մինչև 31.13 170 200 140
31.12-ից մինչև 28.02 190 120 215
01.03-ից 200 235
թարմ կարտոֆիլ 110 130
Բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր 256 200 325 260
Մրգեր թարմ 110 100 120 110
Չրեղեն 9 9 11 11
Մրգային հյութեր`
պատրաստի հյութեր
ըմպելիքներ -
150 -
150 50
180 50
180
Հրուշակեղեն (ոչ կրեմային) 7 7 20 20
Շաքար 40 40 50 50
Կարագ սերուցքային 22 22 26 26
Բուսական յուղ 9 9 11 11
Ձու 0,5 հատ 20-25գ 0,6 հատ 25-30գ
Կաթ 390 390 450 450
Միս տավարի 74 55 94 70
Թռչնամիս 23 20 27 24
Կաթնաշոռ 30 30 40 40
Ձուկ (փափկամիս) 37 32 39 37
Թթվասեր 9 9 11 11
Պանիր 4,3 4 6,3 6
Մածուն 150 150 180 180
Թեյ (չոր) 0.2 0,2 0.2 0,2
Թթխմոր 0,4 0,4 0,5 0,5
Կարտոֆիլի ալյուր 3 3 3 3
Կակաո (փոշի) 0,5 0,5 0,6 0,6
Աղ յոդացված 2 2 6 6
Աղյուսակ 6
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
Մթերքի անվանումը Սննդամթերքի քանակը` կապված տարիքից (գ, մլ,)
1-3 տարեկան 3-6 տարեկան
համաքաշ զտաքաշ համաքաշ զտաքաշ
Հաց ցորենի 70 70 110 110
Հաց տարեկանի 40 40 50 50
Ալյուր ցորենի 20 20 50 50
Ալյուր կարտոֆիլային 1 1 1 1
Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն 35 35 50 50
Կարտոֆիլ`
01.09-ից մինչև 31.10 150 250
31.10-ից մինչև 31.13 165 115 270 190
31.12-ից մինչև 28.02 180 290
01.03-ից 190 320
թարմ կարտոֆիլ 125 200
Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր 200 160 300 240
Մրգեր թարմ 120 110 200 190
Չրեղեն 10 10 15 15
Մրգային հյութեր 150 150 200 200
Հրուշակեղեն (ոչ կրեմային) 10 10 15 15
Շաքար 50 50 60 60
Կարագ սերուցքային 30 30 35 35
Բուսական յուղ 5 5 10 10
Ձու 0,5 հատ 20-25գ 1 հատ 40-45գ
Կաթ 550 550 550 550
Միս տավարի 100 74 130 96
Թռչնամիս 15 10 25 17
Կաթնաշոռ 40 45 50 50
Ձուկ (փափկամիս) 30 28 40 38
Թթվասեր 10 10 12 12
Պանիր 5,3 5 10 9,7
Մածուն 150 150 180 180
Թեյ (չոր) 0,2 0,2 0,2 0,2
Թթխմոր 0,5 0,5 1 1
Կակաո (փոշի) 2 2 2 2
Աղ յոդացված 2 2 5 5
Աղյուսակ 7
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԱՏՆԵՐԻ
Սննդամթերքի անվանումը Քանակը (զտաքաշ, գ) Սննդային նյութեր (գ) Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել
Սպիտակուցներ
(գ) Ճարպեր
(գ) Ածխաջրատներ
(գ)
Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրատներ)
Ցորենի հաց 100 7,7 2,4 53,4
Աշորայի (տարեկանի) հաց 150 8,3 1,5 48,1
Ալյուր ցորենի առաջին կարգի 70 7,4 0,8 48,2
Մակարոն, վերմիշել 70 7,5 0,9 48,7
Սպիտակաձավար 70 7,9 0,5 50,1
Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրատների)
Կարտոֆիլ 100 2,0 0,4 16,3
Բազուկ 190 2,9 - 17,3
Գազար 240 3,1 0,2 17,0
Կաղամբ 370 6,7 0,4 17,4
Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի 25 2,7 0,3 17,4
Սպիտակաձավար 25 2,8 0,2 17,9
Ցորենի հաց, առաջին կարգի 35 2,7 0,3 17,4
Աշորայի (տարեկանի) հաց 55 3,1 0,6 17,6
Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրատներ)
Թարմ խնձոր 100 0,4 0,4 9,8
Չորացրած խնձոր 15 0,5 - 9,7
Ծիրանաչիր (առանց կորիզի) 15 0,8 - 8,3
Սև սալորաչիր 15 0,3 - 8,7
Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)
Կաթ 100 2,8 3,2 4,7
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության 20 3,3 1,8 0,3
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության 20 2,8 3,6 0,6
Պանիր 10 2,7 2,7 -
Տավարի միս՝ առաջին կարգի 15 2,8 2,1 -
Տավարի միս՝ երկրորդ կարգի 15 3,0 1,2 -
Ձուկ (փափկամիս) 20 3,2 0,1 -
Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)
Տավարի միս՝ առաջին կարգի 100 18,6 16,0
Տավարի միս՝ երկրորդ կարգի 90 18,0 7,5 կարագ+ 6 գ
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության 130 18,2 23,4 3,7 կարագ – 9 գ
Ձուկ 120 19,2 0,7 - կարագ + 13 գ
Ձու 145 18,4 16,7 1,0
Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)
Ձուկ 100 16,0 0,6 1,3
Տավարի միս՝ առաջին կարգի 85 15,8 11,9 - կարագ – 11 գ
Տավարի միս՝ երկրորդ կարգի 80 16,0 6,6 - կարագ – 6 գ
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության 115 16,1 20,7 3,3 կարագ – 20 գ
Ձու 125 15,9 14,4 0,9 կարագ – 13 գ
Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)
Կաթնաշոռ բարձր յուղայնության 100 14,0 18,0 2,8
Տավարի միս՝ առաջին կարգի 90 16,7 12,6 - կարագ – 3 գ
Տավարի միս՝ երկրորդ կարգի 85 17,0 7,5 -
Ձուկ 100 16,0 0,6 - կարագ + 9 գ
Ձու 130 16,5 15,0 0,9 կարագ – 5 գ
Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)
Ձու՝ 1 հատ 40 12,5 11,5 0,7
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության 35 4,9 6,3 1,0
Պանիր 20 5,4 5,5 -
Տավարի միս՝ առաջին կարգի 30 5,6 4,2 -
Տավարի միս՝ երկրորդ կարգի 25 5,0 2,1 -
Ձուկ 35 5,6 0,7 -
Աղյուսակ 8
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Սննդամթերքի անվանումը Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) %
Ձավարեղեն 1
Ընդեղեն 0,5
Կարտոֆիլ`
մինչև հունվարի 1-ը
հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը
մարտի 1-ից
թարմ կարտոֆիլ 24
30
40
10
Սմբուկ 10
Դդմիկ 7
Կաղամբ 20
Ծաղկակաղամբ 25
Կանաչ սոխ 20
Սոխ 16
Գազար`
մինչև հունվարի 1-ը
հունվարի 1-ից հետո 23
30
Վարունգ 7
Պղպեղ քաղցր 25
Կանաչի 20
Բողկ 20
Ճակնդեղ 20
Մարոլի տերևներ 20
Բազուկ 20
Լոլիկ 5
Սպանախ 26
Կանաչ լոբի 10
Դդում 36
Ձմերուկ 40
Սեխ 36
Մրգեր թարմ 10
Ձու 10
Միս տավարի`
1-ին կարգի
2-րդ կարգի 25
29
Հավ 26
Ձուկ 30
Աղյուսակ 9
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը Սպիտակուցներ (գ) Ճարպեր (գ) Ածխաջրատներ (գ) Էներգետիկ արժեք (կկալ)
Բանջարեղեն
Սմբուկ 1,2 0,1 5,1 24
Դդմիկ 0,6 0,3 4,9 23
Կաղամբ (թարմ) 1,8 0,1 4,7 27
Կաղամբ (աղադրած) 1,8 0 2,2 19
Ծաղկակաղամբ 2,5 0,3 4,5 30
Կարտոֆիլ 2,0 0,4 16,3 80
Սոխ կանաչ 1,3 0 3,5 19
Սոխ գլուխ 1,4 0 9,1 41
Գազար 1,3 0,1 7,2 30
Վարունգ 0,8 0,1 2,6 14
Վարունգ ջերմոցի 0,7 0,1 1,9 11
Պղպեղ կանաչ քաղցր 1,3 0 5,3 26
Պղպեղ կարմիր քաղցր 1,3 0 5,7 27
Մաղադանոս 3,7 0,4 8,0 49
Բողկ 1,2 0,1 3,8 21
Մարոլ 1,5 0,2 2,3 17
Բազուկ 1,5 0,1 9,1 42
Լոլիկ 1,1 0,2 3,8 23
Լոլիկ ջերմոցի 0,6 0 2,9 14
Կանաչ լոբի 4,0 0 4,3 32
Սխտոր 6,5 0 5,2 46
Սպանախ 2,9 0,3 2,0 22
Թրթնջուկ 1,5 0, 3,0 19
Միս
Տավարի 1-ին կարգի 18,6 16,0 0 218
Տավարի 2-րդ կարգի 20,0 9,8 0 168
Հավի 1-ին կարգի 18,2 18,4 0,7 241
Հավի 2-րդ կարգի 21,2 8,2 0,6 161
Հնդկահավի 19,5 22,0 0 276
Հորթի միս 1-ին կարգի 19,7 2,0 0 97
Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք
Սիգ 19 7,5 0 144
Ծովային կաղամբ 0,9 0,2 3,0 16
Պերկես (օկուն) ծովային 18,2 3,3 0 103
Թառափազգիներ (իշխան) 16,4 10,9 0 164
Ձողաձուկ (տրեսկա) 16,0 0,6 0 69
Ձու
Ձու 12,5 11,5 0,7 157
Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր
Ծիրան 0,9 0,1 9,0 41
Սերկևիլ 0,6 0,5 7,9 40
Ադամաթուզ 1,5 0 22,4 91
Բալ 0,8 0,5 10,3 52
Տանձ 0,4 0,3 9,5 42
Թուզ 0,7 0,2 11,2 49
Հոն 1,0 0 9,7 45
Դեղձ 0,9 0,1 9,5 43
Սալոր 0,08 0 9,6 43
Խուրմա 0,5 0, 13,3 53
Կեռաս 1,1 0,4 10,6 50
Թութ 0,7 0 12,0 52
Խնձոր 0,4 0,4 9,8 45
Նարինջ 0,9 0,2 8,1 40
Թուրինջ 0,9 0,2 6,5 35
Կիտրոն 0,9 0,1 3,0 33
Մանդարին 0,8 0,3 8,1 40
Խաղող 0,6 0,2 15,0 65
Մորի 0,8 0,3 8,3 42
Կարմիր հաղարջ 0,6 0,2 7,3 39
Սև հաղարջ 1,0 0,2 7,3 38
Մասուր թարմ 1,6 0 10,0 51
Մասուր չորացրած 3,4 0 21,5 110
Ձմերուկ 0,7 0,2 8,8 38
Սեխ 0,6 0 9,1 38
Դդում 1,0 0,1 4,2 25
Չրեղեն
Ծիրանի չիր 5,2 0 55,0 234
Չամիչ քիշմիշի 1,8 0 66,0 262
Սև սալորի չիր 2,3 0 58,4 242
Խնձորի չիր 3,2 0 68,0 273
Բալի չիր 1,5 0 73,0 292
Տանձի չիր 2,3 0 62,1 246
Դեղձի չիր 3,0 0 68,5 275
Կաթ և կաթնամթերք
Կաթ պաստերիզացված 2,8 3,2 4,7 58
Կաթի փոշի 26,0 25,0 37,5 476
Կաթ խտացրած 7,0 8,3 9,5 140
Կաթ խտացրած շաքարով 7,2 8,5 56,0 320
Սերուցք 10% 3,0 10,0 4,0 118
Սերուցք 20% 2,8 20,0 3,6 205
Թթվասեր 10% 3,0 10,0 2,9 116
Թթվասեր 20% 2,8 20,0 3,2 206
Կեֆիր ցածր յուղայնության 3,0 0,05 3,8 30
Կեֆիր բարձր յուղայնության 2,8 3,2 4,1 56
Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր) 5,0 1,5 8,5 70
Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած) 9,1 23,0 18,5 315
Կաթնաշոռ բարձր յուղայնության 14,0 18,0 2,8 232
Կաթնաշոռ ցածր յուղայնության 18,0 0,6 1,8 88
Պանիր «Բռինզա» 17,9 20,1 0,0 260
Պանիր հալած (փաթեթավորած) 24,0 13,5 0,0 226
Պանիր «Չանախ» 65 24 4,1 510
Պանիր «Լոռի» 23 27,5 0 339
Ճարպեր
Կարագ սերուցքային 0,5 82,5 0,8 748
Յուղ հալած 0,3 98 0,6 887
Յուղ բուսական 0 99,9 0 899
Ձավարեղեն
Հնդկաձավար 9,5 2,3 65,9 329
Սպիտակաձավար 11,3 0,7 73,3 326
Վարսակաձավար 11,0 6,1 49,7 303
Գարեձավար 10,0 1,3 66,3 324
Կորկոտ 11,5 3,3 66,5 348
Բրինձ 7,0 1,0 71,4 330
Բլղուր 10,0 1,4 67 321
Հաճար 10,0 1,4 67 321
Ընդեղեն
Լոբի հատիկ 21,0 2,0 46,6 292
Ոլոռ 23,0 1,6 50,8 314
Սիսեռ 23,0 1,2 53,3 303
Ոլոռ կանաչ 5,0 0,2 12,8 73
Ոսպ 24,8 1,1 53,7 310
Ընկուզեղեն
Նուշ 18,6 57,7 13,6 645
Ընկույզ 13,8 61,3 10,2 648
Հաց, հացամթերք, ալյուր
Հաց տարեկանի 6,9 1,2 42,4 214
Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից 7,7 2,4 53,4 254
Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից 7,9 1 48,1 239
Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից 8,1 1,2 46,6 220
Հաց ցորենի` թեփով 8,8 3,4 43,8 248
Ալյուր ցորենի` բարձր տեսակի 10,3 1,1 68,9 334
Ալյուր ցորենի` 1-ին տեսակի 10,6 1,3 67,6 331
Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի 11,7 1,8 63,7 324
Ալյուր տարեկանի 6,9 1,1 76,9 326
Ալյուր եգիպտացորենի 7,2 1,5 72,1 331
Ալյուր կարտոֆիլի 0,1 0 79,6 327
Մակարոնեղեն` 10,4 1,1 69,7 337
Բուլկի 7,8 2,5 50,5 261
Չորաբլիթ 11,0 1,3 73,0 330
Չորահաց 8,5 10,8 66,0 398
Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք
Շաքարավազ 0 0 99,8 379
Մեղր 0,8 0 80,3 314
Զեֆիր 0,8 0 78,3 304
Իրիս 3,3 7,5 81,8 387
Մարմելադ 0,4 0 76,0 293
Կարամել մրգային միջուկով 0 0,1 92,1 357
Շոկոլադապատ կոնֆետներ 2,9 10,7 76,6 396
Հալվա 11,6 29,7 54 516
Շոկոլադ կաթնային 6,9 35,7 52,4 550
Վաֆլի մրգային միջուկով 3,2 2,8 80,1 350
Վաֆլի յուղ պարունակող միջուկով 3,4 30,2 64,7 530
Շերտային խմորեղեն խնձորով 5,7 25,6 52,7 454
Բիսկվիտային խմորեղեն մրգային 4,7 9,3 64,2 351
Քաղցրաբլիթ 4,8 2,8 77,7 350
Ջեմեր և մուրաբաներ
Մուրաբա տանձի 0,3 0,2 70,8 273
Մուրաբա ելակի 0,3 0 70,9 271
Մուրաբա արքայամորու 0,6 0,2 70,4 273
Մուրաբա դեղձի 0,5 0 66,8 258
Մուրաբա սալորի 0,4 0,3 74,2 288
Ջեմ խնձորի 0,4 0,3 65,3 250
Ջեմ ծիրանի 0,5 0 68,8 265
Ջեմ խնձորի 0,4 0 65 250
Հյութեր և ըմպելիքներ
Գազարի հյութ 1,1 0,1 12,6 56
Տոմատի հյութ 1 0,1 2,9 18
Ծիրանի հյութ 0,5 0 13,7 56
Արքայախնձորի հյութ 0,3 0,1 11,8 52
Նարնջի հյութ 0,7 0,1 13,2 60
Խաղողի հյութ 0,3 0 13,8 54
Բալի հյութ 0,7 0,2 11,4 51
Նռան հյութ 0,3 0 14,5 64
Թուրինջի հյութ 0,3 0,1 7,9 38
Կիտրոնի հյութ 0,6 0 3,9 33
Մանդարինի հյութ 0,8 0 9,8 45
Դեղձի հյութ 0,3 0 16,5 68
Սալորի հյութ 0,3 0,1 15,2 68
Սև հաղարջի հյութ 0,5 0 7,3 41
Մասուրի հյութ 0,1 0,2 16,1 67
Խնձորի հյութ 0,5 0,1 9,1 38
Տանձի հյութ 0 0 14,4 59
Թեյ շաքարով 0,1 0 7 28
Թեյ կիտրոնով 0,1 0 6,8 28
Սննդային հավելումներ
Թթխմոր չոր 12,7 8,5 2,7 109
Ժելատին 87,2 0,7 0,4 355
Ցորենի թեփ 16 16,6 3,8 165
Կակաո փոշի 24,2 17,5 27,9 380
Ձև 1
ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
Օր._____________________________
Շաբաթ. _______________________
Տարվա եղանակ. _______________
Տարիքային խումբ. _____________
ՀՀ Կերակրատեսակի անվանումը Չափաբաժնի քաշը Սննդային նյութեր (գ) Էներգետիկ արժեք(կկալ) Վիտամիններ (մգ) Միկրոտարրեր (մգ)
Սպիտա-կուցներ Ճարպեր Ածխա-ջրատներ B1 B2 C Ca Fe
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ձև 2
Տարածաշրջանի անվանումը_________________________________________________________
(մարզ, համայնք)
Գտնվելու վայրը ___________________________________________________________________
Հիմնադրի անվանումը _____________________________________________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության համարը, անվանումը__________________
Կազմակերպության անվանումը_______________________________________________________
Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ
Տնօրեն` ______________________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ. ստորագրություն__________________
ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ
«_________»________________________20 թ.
Երեխաների թիվը______________________
Ճաշացուցակ Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/ քանակը
Նախաճաշ
2-րդ նախաճաշ
Ճաշ
Ետճաշիկ
Ընթրիք
Մեկ երեխայի համար`
Ընդամենը տրվել է`
Մեկ կգ-ի արժեքը`
Ընդամենը գումարը`
Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար
Ստորագրություններ`
Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար) Բուժաշխատող/դիետոլոգ_______________
Ձև 3
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Կերակրա-
տեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը Խոտանորոշ-
ման ժամը Պատրաստի կերակրատե-
սակի, արտադրանքի անվանումը Չափա-
բաժնի
քաշը Կերակրատե-
սակի պատրաստ-
ման համար դուրս գրված սննդամթերքի անվանումը Դուրս գրված սննդամթերքի համաքաշը Դուրս գրված սննդամթերքի զտաքաշը Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի
պատրաստ-վածության նկարագիրը և զգայորոշման
գնահատման արդյունքները Պատրաստի կերակրատե-
սակի,
արտադրան-
քի իրացման
թույլտվություն Նշում
պատրաստի կերակրա-տեսակի, արտա-
դրանքի բաշխման արգելման փաստի մասին
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ստորագրություններ`
Տնօրեն_______________ Բուժ.աշխատող_____________________ Խոհարար_____________________
Ձև 4
ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ Մթերքի անվանումը Փաստացի դուրս գրված
սննդամթերքի քանակը
(զտաքաշ, գ) մեկ
սնվող անձի հաշվարկով
ըստ օրերի Ընդամենը 14
օրվա
ընթացքում
դուրս գրված
սննդամթերքի քանակը Միջինում 1 օրվա ընթացքում
դուրս գրված
սննդամթերքի քանակը Սպիտա-կուցներ Ճարպեր Ածխա-
ջրատներ Կկալ Մթերքի նորմը գրամներով
(զտաքաշ) Նորմից շեղում
%(+/-)
1 2 3 4 5 6 7 … 14
Ձև 5
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
հ/հ Աշխատողի անուն ազգանուն Պաշտոն Ամիս/օր
1 2 3 4 5 6. … 30
1.
2.
3.
Ձև 6
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ Ամսաթիվ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Մասնակիցների անուն, ազգանունը Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը Ուսուցում անցկացնողի անուն, ազգանունը Ուսուցման թեման Ստորագրություն