«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2006 թ.
ք. Երևան N 163-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտությունը 6 մգ/մ.3 :
2. Հաստատել մթնոլորտային օդում.
- մոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ.3,
- մոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ.3,
- մոլիբդենի եռօքսիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ.3,
- մոլիբդենի եռօքսիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ.3,
- ամոնիումի մոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ.3,
- ամոնիումի մոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ.3,
- ամոնիումի պարամոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ.3,
- ամոնիումի պարամոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ.3,
- մոլիբդենի սուլֆիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ.3,
- մոլիբդենի սուլֆիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ.3,
- ֆերոմոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ.3,
- ֆերոմոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ.3,
- մոլիբդենի սիլիցիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ.3,
- մոլիբդենի սիլիցիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ.3:
3. Հաստատել մթնոլորտային օդում կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը 0,2 մգ/մ.3: Սույն կետով սահմանված նորմի գործողության ժամկետը՝ մինչև 2009 թվականի մարտի 1-ը:
Նախարար՝ Ն. Դավիդյան
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
N 163-Ն հրամանով
Հիգիենիկ նորմեր
Աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտության, մթնոլորտային օդում մոլիբդենի և դրա միացությունների սահմանային թույլատրելի խտությունների և կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակի
I. Աշխատանքային գոտու օդում
Քիմիական նյութի անվանումը Սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ.3
1. Ռենիում 6
II. Մթնոլորտային օդում
Քիմիական նյութի անվանումը Միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ.3 Միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը,
մգ/մ.3
Անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը, մգ/մ.3
1 2 3 4
1. Մոլիբդեն
0,24 0,02
2. Մոլիբդենի եռօքսիդ 0,24 0,02 -
3. Ամոնիումի մոլիբդատ 0,24 0,02 -
4. Ամոնիումի պարամոլիբդատ 0,24 0,02 -
5. Մոլիբդենի սուլֆիդ 0,35 0,035 -
6. Ֆերոմոլիբդեն 0,35 0,035 -
7. Մոլիբդենի սիլիցիդ 0,35 0,035 -
8. Կալիումի պերռենատ 0,2