Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10006183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 հունիսի 2006 թ.

ք. Երևան N 614-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-010-06 (կցվում է):

Նախարար՝ Ն. Դավիդյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2006 թվականի հունիսի 2-ի

N 614-Ն հրամանով

ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ

ՀՆ N 2.2.4-010-06

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են ուլտրաձայնային տատանումների (այսուհետ` Ուլտրաձայն) դասակարգումը, նորմավորվող չափորոշիչները, աշխատատեղերում սահմանային թույլատրելի մակարդակները և ուլտրաձայնի ազդեցությունից պաշտպանության միջոցները:

1.2 Սույն Նորմերը տարածվում են ուլտրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերից, սարքավորումներից, մեքենաներից և մեխանիզմներից` գազային, հեղուկ և պինդ միջավայրերով փոխանցվող ուլտրաձայնի վրա:

1.3 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

2.1 Ուլտրաձայն-8000-ից մինչև 31500 կիլոՀերց (կՀց) հաճախականությունների օկտավային շերտերում առաջացող ձայնային տատանումներ:

2.2 Հպումային ուլտրաձայն - փոխանցվում է ձեռքերի և (կամ) մարմնի այլ մասերի միջոցով:

2.3 Օդային ուլտրաձայն (մինչև 100 կՀց հաճախականությամբ) - փոխանցվում է օդի միջոցով:

2.4 Ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակ, որը ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնի ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին։

3. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

3.1 Ըստ հաճախականության տիրույթի ուլտրաձայնը ստորաբաժանվում է.

3.1.1 ցածր հաճախականության ուլտրաձայն - 8-63 կՀց,

3.1.2 միջին հաճախականության ուլտրաձայն - 125-250 կՀց,

3.1.3 բարձր հաճախականության ուլտրաձայն - 0,5-31,5 ՄՀց:

4. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

4.1 Օդային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 12.5, 16, 20, 25, 31.5, 40, 50, 63, 80, 100 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները, դեցիԲելով (դԲ):

4.2 Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները

Միջին երկրաչափական հաճախականության

օկտավային շերտեր, կՀց Ձայնային ճնշման սահմանային թույլատրելի

մակարդակներ, դԲ

12,5 80

16 90

20 100

25 105

31,5-100 110

5. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՀՊՈՒՄԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

5.1 Հպումային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 8, 16, 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000, 8000, 16000, 31500 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում թրթռաարագության մակարդակները` դեցիԲելով (դԲ):

5.2 Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2

Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները

Միջին երկրաչափական հաճախականության

օկտավային շերտեր, կՀց Թրթռաարագության

սահմանային թույլատրելի մակարդակներ, դԲ

8-63 100

125-500 105

1000-31500 110

5.3 Օդային և հպումային ուլտրաձայնի միաժամանակյա ազդեցության դեպքում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները աղյուսակ 2-ում բերված արժեքներից նվազեցվում են 5 դԲ-ով:

6. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

6.1 Ուլտրաձայնային աղբյուրի հետ անմիջական շփման սահմանափակում:

6.2 Ուլտրաձայնային աղբյուրների հեռակառավարում:

6.3 Ուլտրաձայնային աղբյուրի ավտոմատ արգելափակում` օժանդակ այլ գործողություններ կատարելիս:

6.4 Օդային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով հակաաղմկային միջոցների օգտագործում:

6.5 Հպումային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով թաթմանների, ձեռնոցների (դրսից ռետինե, ներսից բամբակյա) օգտագործում:

6.6 Կանխարգելիչ պրոցեդուրաներ կատարելու համար 10-15 րոպե տևողությամբ` երկու միջանկյալ ընդմիջումներ:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։