Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-02-12-ից մինչև 2006-01-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-01-05Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.

ք. Երևան N 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 13-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 6-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 83 որոշումը:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ. թիվ 28-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս և տարի) ընդհանուր օգտագործման կապի ծառայություններից ստացված եկամուտները` առանց ավելացված արժեքի հարկի:

2.1. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

2.2. 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային, հեռագրային, հեռախոսային, ինտերնետային ծառայություններից, բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից, ձայնային-լարային կապից, հատուկ կապից, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունումից ու հաղորդումից, ռադիոկապից, ռադիոհաճախականությունների պաշտպանությունից, վերահսկումից և գրանցումից, ինչպես նաև կապի այլ ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը: Եկամուտների մեջ ներառվում են նաև այլ կազմակերպությունների ռադիոհեռարձակման կետերի և ռադիոկապի բաժանորդագրական վճարումները:

2.3. 121-130 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների (փոստային, հեռագրային, հեռախոսային` միջքաղաքային, բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ, ձայնային-լարային, հատուկ կապ, ինտերնետային, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունում և հաղորդում, ռադիոկապ, ռադիոհաճախականությունների պաշտպանություն, վերահսկում և գրանցում, ինչպես նաև այլ կապի ծառայություններ):

2.4. 123.1 և 124.1 տողերում առանձնացվում են համապատասխանաբար 123 և 124 տողերից բջջային կապի ծառայություններից ստացված եկամուտները:

2.5. 130.1 և 130.2 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` նշելով ծառայության տվյալ տեսակների անվանումները:

2.6. 140 տողում ցույց են տրվում 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:

2.7. 141 և 142 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:

2.8. 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն,

Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

13-ԿԱՊ

(եռամսյակային)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 28-Ն որոշմամբ

Չլրացնել

ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I

Մարզը I_I_I_I_I

Համայնքը I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունվար - ___________ 200___թ.

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Հաշվետու տարվա ընթացքում Նախորդ տարվա ընթացքում

Ընդա-

մենը այդ թվում` բնակչու-

թյունից Ընդա-

մենը այդ թվում` բնակչու-

թյունից

Ա Բ 1 2 3 4

Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ 110

Կապի ծառայություններից ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ 120

120 տողից` փոստային 121

հեռագրային 122

հեռախոսային` միջքաղաքային 123

որից` բջջային 123.1

բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից 124

որից` բջջային 124.1

ձայնային-լարային 125

հատուկ կապ 126

ինտերնետային 127

ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունում և հաղորդում, ռադիոկապ 128

որից՝ ռադիոկապ 128.1

ռադիոհաղորդումներ 128.2

ռադիոհաճախականությունների պաշտպանություն, վերահսկում և գրանցում 129

այլ ծառայություններից 130

դրանից` 130.1

130.2

110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները, հազար դրամ (110 և 130 տողերի տարբերությունը) 140

դրանից` 141

142

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (150)___________ մարդ

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ _________@___________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։