Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010426

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 սեպտեմբերի 2010 թ. N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

Հրամայում եմ`

1. Հաստատել «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին թիվ 718-Ն հրամանը։

Նախարար`

Հ. Քուշկյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 24-ի

N 19-Ն հրամանի

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

N 2.2.4-015-10

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական ու հանրակրթական հաստատություններում և խաղային համալիրներում (ավտոմատներում) (այսուհետ՝ Կազմակերպություններ) էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ շահագործող և օգտագործող աշխատողների և օգտագործողների առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

2. Սույն Կանոնները տարածվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (այդ թվում` անհատական), էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հիմքով պատրաստված բոլոր տեսակի արտադրական սարքավորումների, ուսումնական և խաղային համալիրների (ավտոմատների) շահագործման համար նախատեսված սենքերի նախագծման, վերակառուցման, տեղակայման, շահագործման, ինչպես նաև համակարգիչների (անհատական և տեղաշարժվող) հետ աշխատանքի պայմանների կազմակերպման և իրականացման վրա:

3. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

4. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերն ունենում են բնական և արհեստական լուսավորում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3 կետի պահանջին համապատասխան:

5. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում արհեստական լուսավորումն իրականացվում է ընդհանուր հավասարաչափ լուսավորման համակարգով, իսկ արտադրական և գրասենյակային սենքերում` առավելապես փաստաթղթերի հետ աշխատանքի դեպքում` լուսավորման համակցված համակարգով (ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը):

6. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լյուքս (Լք):

7. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարագույրերով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով:

8. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում օդափոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.2 կետի պահանջին համապատասխան:

9. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են հիմնական (դիսպետչերական, օպերատորական, հաշվարկային, ղեկավարման խցիկներ և կետեր, հաշվողական տեխնիկայի դահլիճներ և այլն) միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների 3-րդ աղյուսակի պահանջներին:

10. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են օժանդակ, միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջներին:

11. Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային համալիրների (ավտոմատների) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին:

12. Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ.2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4,5 մ.2 (քառակուսի մետր) տարածք:

13. Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ.2 (քառակուսի մետր) տարածք:

14. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր):

15. Աշխատանքային աթոռը լինում է շարժական` բարձրության վրա կարգավորվող: Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից:

16. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ: Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում:

17. Սույն Կանոնների 2-րդ կետում ներառված Կազմակերպությունների աշխատողները ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004թ. N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան:

18. Հանրակրթական հաստատությունների X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, իսկ I-IX դասարանների սովորողների համար` շաբաթական 1 դաս:

19. Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են.

1) 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե. 2) 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե.

3) 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե.

4) 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե.

5) 15-18 տարեկան սովորողների համար`

ա. առաջին դասաժամի տևողությունը - 30 րոպե.

բ. երկրորդ դասաժամի տևողությունը - 20 րոպե:

3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

20. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման ընթացքում.

1) էլեկտրամագնիսական դաշտի չափորոշիչների մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ում բերված էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակներին,

2) ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակը համապատասխանում են սույն Կանոնների 2-րդ աղյուսակում բերված թույլատրելի մակարդակներին:

Աղյուսակ 1

Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից առաջացող էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակները

Հ/հ Չափորոշիչներ Թույլատրելի մակարդակներ

1 2 3 4

1. Էլեկտրական դաշտի լարվածությունը հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց 25 Վ/մ

հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց 2,5 Վ/մ

2. Մագնիսական հոսքի խտությունը հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց 250 նՏլ

հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց 25 նՏլ

3. Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը 15 կՎ/մ

Աղյուսակ 2

Ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները ԵՎ ձայնի համարժեքային մակարդակը

N Աշխատանքային գործունեության տեսակը, աշխատատեղ Միջին երկրաչափական հաճախականություններով (Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակներ (դԲ) Ձայնի համարժեք մակարդակ

(դԲԱ)

31.5 63 125 250 500 1000 2000 4000 8000

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1. Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծա-կոնստրուկտորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների ծրագրա-վորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում, բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում 86 71 61 54 49 45 42 40 38 50

Աղյուսակ 3

Արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպությունների սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները

Տարվա եղանակ Աշխատանքի կարգը Օդի ջերմաստիճան .0C, ոչ ավելի Օդի հարաբերական խոնավություն, % Օդի շարժման արագություն, մ/վրկ

1 2 3 4 5

Սառը թեթև - I ա 22-24 60-40 0.1

թեթև - I բ 21-23 60-40 0.1

Տաք թեթև - I ա 23-25 60-40 0.1

թեթև - I բ 22-24 60-40 0.1

Աղյուսակ 4

Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների ԵՎ խաղային համալիրների (ավտոմատների) սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները

Օդի ջերմաստիճան, .0C Օդի հարաբերական խոնավություն, % Օդի շարժման արագություն, մ/վրկ

1 2 3

19 62 < 0,1

20 58 < 0,1

21 55 < 0,1

4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

21. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 10-րդ աղյուսակին համապատասխան:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։