Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 836-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիսի 2022 թ.

ք. Երևան N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 836-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի «Կայազորային կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» N 836-Ն հրամանի N 2 հավելվածի 2-րդ գլխի՝

1) 9-րդ կետում «ԱՀՏԱ» հապավումը փոխարինել «բարոյահոգեբանական ապահովման» բառերով.

2) 10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարների զեկուցագրերի հիման վրա կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի որոշմամբ, կայազորի պետի գրավոր հրամանով, անձնակազմը ներգրավել ինժեներական աշխատանքներում` երկուշաբթի-ուրբաթ օրերին ուսումնական պարապմունքների հաշվին, անձնախմբի պետ նշանակելով կարգապահական վաշտի սպաներից, անձնակազմի տեղափոխությունն իրականացնելով մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կամ զորամիավորման (միավորման) հրամանատարի կողմից նախորոշված տրանսպորտային միջոցով:»:

Պաշտպանության նախարար

Ս. Պապիկյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։