«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան N 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ (շտապ-ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 134-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 45-Ն որոշմամբ
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մեթոդական ցուցումները սահմանում են «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» (այսուհետ հաշվետվության) ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվությունում լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական կապալային աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական կարգով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժիններից`
1. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարություն»
2. «Կապալային աշխատանքներ»
3. «Հիմնական պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալը»
5. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարություն» բաժնում լրացվում են կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար ըստ տարեսկզբից, այդ թվում գյուղական վայրերում և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
Այն կապալառու կազմակերպությունները, որոնք ենթակապալային պայմանագրերի հիման վրա կատարում են մասնագիտացված աշխատանքներ այս բաժինը չեն լրացնում:
6. «Կապալային աշխատանքներ» բաժնում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ներառյալ հաշվետու կազմակերպության սեփական շինարարությունը): Կապալային աշխատանքների արժեքը լրացվում է փաստացի գներով, որից հանվում է կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական, կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների արժեքը:
7. 200 տողում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալային աշխատանքների ծավալը և կապիտալ վերանորոգման ծախսը:
8. 201 տողում լրացվում են արտադրական նշանակության օբյեկտների վրա (այդ թվում` 202 տողում բնակչության պատվերով) կատարված աշխատանքները:
9. 203 տողում լրացվում են ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա (այդ թվում` 204 տողում բնակչության պատվերով) կատարված աշխատանքները:
10. 205 տողում շինարարական կապալառու կազմակերպությունները 200 տողից առանձնացնում են սեփական ուժերով կատարված կապալային աշխատանքների ծավալները:
11. 206 տողում` ներգրավված բոլոր ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների ծավալը:
12. 207 տողում արտացոլվում են 200 տողից առևտրական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության պատվերով կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը:
13. 208 տողում արտացոլվում են առևտրական կազմակերպությունների կողմից ընթացիկ վերանորոգման վրա կատարված ծախսերը:
14. Ավելացված արժեքի հարկի գումարները կատարված կապալային աշխատանքների ծավալի մեջ չեն ներառվում:
15. «Հիմնական պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների արժեքը» բաժնում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների արժեքի վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների:
3-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:
16. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից հաշվարկվում է` հաշվետու տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակի գումարը ամիսների թվի վրա բաժանելով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն (տարածքային
բաժին) Շինարարական կապալային աշխատանքներ
իրականացնող իրավաբանական անձինք,
անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
ամսվա 5-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԿՇ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 45-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I
Մարզը I_I_I_I_I
Համայնքը I_I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200___թ. հունվար- ________ -ին
1. Սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն
Անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Գործարկվել են
տարեսկզբից նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջանում 1-ին սյունակից`
գյուղական
վայրերում
Ա Բ Գ 1 2 3
Բնակելի շենքեր և հանրակացարաններ 100 քառ. մ. ընդհանուր
(օգտակար) մակերես
Հանրակրթական հաստատություններ 101 աշակերտական տեղ
Նախադպրոցական հաստատություններ 102 տեղ
Հիվանդանոցներ 103 մահճակալ
Ամբուլատոր-պոլիկլինիկական
հաստատություններ 104 հաճախումներ մեկ
հերթափոխում
Մշակութային հաստատություններ 105 տեղ
Այլ հաստատություններ
2. Կապալային աշխատանքներ
(փաստացի գներով` հազար դրամ)
Անվանումը Տողի
համարը Կատարվել են
տարեսկզբից նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջանում
Կապալային աշխատանքներ` ընդամենը (201 տող+203 տող)
200
այդ թվում`
արտադրական նշանակության օբյեկտներ 201
որոնցից`
բնակչության պատվերով 202
ոչ արտադրական նշանակության օբյեկտներ 203
որոնցից`
բնակչության պատվերով 204
200 տողից`
սեփական ուժերով 205
ներգրավված կազմակերպությունների կողմից 206
200 տողից`
կապիտալ վերանորոգման 207
Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ընդամենը 208
3. Հիմնական պատվիրատու նախարարությունների եվ առեվտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալը
(փաստացի գներով` հազար դրամ)
Պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների
անվանումը Տողի համարը Կատարվել են տարեսկզբից
300
301
302
303
304
4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից ______ մարդ
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) ___ ________200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________