«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 21 հունվարի 2004 թ. Պետական գրանցման թիվ 60304004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան N 48-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-ԳՏ (ընթացիկ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 121-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 48-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է համայնքների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Հնձվել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 001 տողում, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:
6. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 002 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում, կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:
7. «Կարտոֆիլ» թիվ 003 տողում, լրացվում է, հաշվետու ժամանակահատվածում, կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:
8. «Բանջարեղեն» թիվ 004 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի (կաղամբ, վարունգ, լոլիկ, գլուխ սոխ, սխտոր, սմբուկ, պղպեղ, սեղանի գազար և այլ բանջարեղեն) վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:
9. «Բոստան» թիվ 005 տողում, լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից, հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասնակերի համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:
10. «Ծխախոտ» թիվ 006 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո հավաքված բերքը (այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):
11. «Խորդենի» թիվ 007 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ զանգվածի քաշը:
12. «Պտուղ և հատապտուղ» թիվ 008 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):
13. «Խաղող» թիվ 009 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողում հաշվի է առնվում նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված խաղողի բերքը:
14. «Սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)» թիվ 010 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված սնկերի (ներառյալ անտառային սնկի) հավաքված բերքը:
15. «Ծաղիկ» թիվ 011 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված ծաղիկների քանակը:
16. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 012 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտի քանակը: Այս տողում չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողում լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
17. «Պատրաստվել է սենաժ» թիվ 013 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածի քաշը:
18. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 014 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից գործարանների կողմից խոտալյուրի արտադրված քանակությունը:
19. «Կուտակվել է ծղոտ» թիվ 015 տողում, լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողում ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:
20. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 016 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից, սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից, համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածը, 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:
21. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 017 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:
22. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 018 տողում, լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը` վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով. խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0, կերի արմատապտուղ` 0,12:
23. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 019 տողում, լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու` ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:
24. «Որից` հատիկի համար» թիվ 020 տողում առանձնացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:
25. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 021 տողում, լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:
26. «Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ» թիվ 022 տողում ցույց է տրվում միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված ընդամենը բերքը:
27. «Աճեցվել են դեկորատիվ ծառատեսակների տնկիներ» թիվ 024 տողով ցույց է տրվում դեկորատիվ նպատակների համար աճեցված ծառատեսակների տնկիների քանակը:
28. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը: Սույն ցուցանիշը լրացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն
2.Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)
Գյուղական և քաղաքային համայնքները, իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
29-ԳՏ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 48-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ
Մարզը
Համայնքը I_I_I_I_I_I
I_I_I
I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Առ 1-ը _________________ 200__ թ.
(աճողական, տարվա սկզբից)
Ցուցանիշների անվանումը Տողի
համարը Չափի
միավորը
Քանակը
Ա Բ Գ 1
Հնձվել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը 001 հա
Արտադրվել է՝
հացահատիկ
002 ցենտներ
կարտոֆիլ 003 - //-
բանջարեղեն 004 ցենտներ
բոստան 005 - //-
ծխախոտ 006 - //-
խորդենի 007 - //-
պտուղ և հատապտուղ 008 - //-
խաղող 009 - //-
սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) 010 - //-
ծաղիկ 011 հատ
Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից
012 ցենտներ
Պատրաստվել է սենաժ 013 - //-
Պատրաստվել է խոտալյուր 014 - //-
Կուտակվել է ծղոտ 015 - //-
Ստացվել է պատրաստի սիլոս 016 - //-
Արտադրվել է կերի արմատապտուղ 017 - //-
Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով (լրացվում է վիճակագրության մարզային գործակալությունում)
018 - //-
Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար 019 հա
որից՝ հատիկի համար 020 - //-
Կատարվել է ցրտահերկ 021 - //-
Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ 022 ցենտներ
որից` հատապտուղներ 023 - //-
Աճեցվել են դեկորատիվ ծառատեսակների տնկիներ 024 հատ
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ____ մարդ
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)