ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվար 2022 թվականի թիվ 26-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների:
2. Սահմանել, որ համայնքի ղեկավարի կողմից բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի քսան տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -11 Դեմ -0 Ձեռնպահ-0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ
ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ
Համայնքի ղեկավար Ն. Հարությունյան
Հավելվածներ 1-6
(հավելվածները փոփ. 15.03.22 թիվ 43-Ն, 14.04.22 թիվ 82-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2022 թվական: