Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-06-02-ից մինչև 2023-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-01-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 94-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 598550,0 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 728550,0 դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 130000,0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1-ի հավելվածի:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2-ի հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3-ի հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4-ի հավելվածի:

6.Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5-ի հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6-ի հավելվածի:

8.Սահմանել, որ`

1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.

2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից

Կողմ-9

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վ. ԲԵԶՈՅԱՆ

Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ս. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ն. ՎԵԼԻՑՅԱՆ

Ք. ՏՈՄԵՐՅԱՆ Դեմ-0 Ձեռնպահ-0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Է. ԱՐՇԱԿՅԱՆ

2021 դեկտեմբերի 29

ք. Տաշիր

Հավելվածներ 1-6

(հավելվածները խմբ. 31.01.22 N 6-Ն, 26.05.22 N 34-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։