Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-03-05-ից մինչև 2015-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-08-29Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305064

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 22-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին» Ձև թիվ 24-Էներգետիկա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին»` Ձև թիվ 24-Էներգետիկա պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 237 հրամանը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 22-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 24-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին» Ձև թիվ 24-էներգետիկա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

1.4. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

1.5. Հաշվետվությունները ներկայացվում են Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

1.6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ

2.1. Հաշվետվության 1-ին բաժնի 01 տողի ցուցանիշը «Թողարկված է էլեկտրաէներգիա» պետք է հավասար լինի 3-րդ բաժնի «ընդամենը» տողի ցուցանիշին:

02 տողում «Ստացվել է դրսից» անհրաժեշտ է ցույց տալ էլեկտրակայանի կամ արդյունաբերական կազմակերպության լրիվ անվանումը, որոնցից կազմակերպությունը ստանում է էլեկտրաէներգիա և որոնց հետ կազմակերպությունը հաշվարկներ է կատարում տարեկան հաշվետվությունը կազմելիս:

Եթե կազմակերպությունը էլեկտրաէներգիա է ստանում վերավաճառող կազմակերպությունից, ապա այդ տողում անհրաժեշտ է նշել վերավաճառող կազմակերպության անվանումը:

2.2. Սպառված էլեկտրաէներգիային է դասվում (տող 04) էլեկտրաէներգիայի ամբողջ քանակը, որը թողարկվել է սեփական էլեկտրակայանների կողմից և ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը:

Ընդ որում, դուրս բացթողնված էլեկտրաէներգիային է հավասարեցվում սեփական տնտեսություններին և կազմակերպություններին բացթողնված էլեկտրաէներգիան`

- կազմակերպության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային տնտեսությանը, որը ամբողջությամբ կամ առավելապես սպասարկում է ոչ արդյունաբերական տնտեսությունները (կապիտալ շինարարությունը, բնակարանային տնտեսությունը, կենցաղային կազմակերպությունները և այլն),

- բնակարանային տնտեսությանը և սեփական կենցաղային կազմակերպություններին,

- օժանդակ գյուղատնտեսական կազմակերպություններին,

- կազմակերպության շենքերի և շինությունների կապիտալ նորոգմանը և այլն:

2.3. Կազմակերպության կողմից արդյունաբերաարտադրական կարիքների համար սպառված էլեկտրաէներգիան անհրաժեշտ է բաշխել ըստ նպատակային օգտագործման:

05 տողում «Սպառվել է էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական գործընթացների համար» հարկ է նշել էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է էլեկտրաապարատների կողմից, տեխնոլոգիական գործընթացների համար` էլեկտրահալում, էլեկտրոլիզ, էլեկտրաեռակցում և այլն:

06 տողում «Սպառվել է էլեկտրաշարժիչների կողմից, դարձիչ ուժի համար» անհրաժեշտ է ցույց տալ էլեկտրաէներգիայի քանակը, որը սպառվել է կազմակերպության բոլոր էլեկտրաշարժիչների կողմից, բացառությամբ կազմակերպության էլեկտրակայանի սեփական կարիքները սպասարկող էլեկտրաշարժիչների:

Էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկվող էլեկտրաշարժիչների (էլեկտրաապարատների) փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում:

07 տողում «Սպառվել է արտադրական տարածքների լուսավորման համար» անհրաժեշտ է նշել էլեկտրաէներգիայի քանակը, որը սպառվել է արտադրական տարածքների լուսավորման համար, բացառությամբ էլեկտրակայանների: Էլեկտրաշարժիչների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը, որը օգտագործվել է էլեկտրակայանի սեփական կարիքների համար, էլեկտրակայանի տարածքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ ցույց է տրվում 08 տողում «ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»:

09 տողում ցույց են տրվում կորուստները, ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:

10 տողում ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի քանակը, որոնց էլեկտրամատակարարումը իրականացվում է տվյալ կազմակերպության ցանցերից:

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ (ԱՌԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ)

Հաշվետվության 2-րդ բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ արտադրական գործընթացը սպասարկող տեղակայված էներգետիկ սարքավորումների կազմը:

3.1. Տեղակայված սարքավորումներին են դասվում`

- գործող,

- անսարքության պատճառով ժամանակավորապես կամ տարվա ընթացքում չգործող, ինչպես նաև ռեզերվում գտնվող, սակայն հիմքին տեղակայված,

- կապիտալ և ընթացիկ նորոգման և վերակառուցման մեջ գտնվող, նույնիսկ եթե հանված է հիմքից և ուղարկված այլ կազմակերպություն նորոգման համար,

- գործարկման փուլում գտնվող, այսինքն, չի հանձնված արդյունաբերական շահագործման, սակայն տալիս է արտադրանք, նույնիսկ ոչ կանոնավոր կերպով,

- ոչ ստանդարտ (շարժական), ինչպես կազմակերպությանը պատկանող, այնպես էլ վարձակալմամբ օգտագործվող, եթե այն մոնտաժված (հավաքված) է և պատրաստ է շահագործման:

Այլ կազմակերպություններում, վարձակալական հիմունքներով օգտագործվող սարքավորումները ներառվում են այն կազմակերպության հաշվետվությունում, որտեղ շահագործվում են:

Պահեստում, ճանապարհին, մոնտաժման փուլում գտնվող սարքավորումները համարվում են չտեղակայված և 2-րդ բաժնում չեն հաշվառվում:

3.2. 2-րդ բաժնում բերվում են տվյալներ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, կազմակերպությունում տեղակայված էներգետիկ սարքավորման յուրաքանչյուր տեսակի գումարային հզորության և քանակի վերաբերյալ:

3.3 «Մեխանիկական շարժիչներ» խմբում (տող 40) բերվում են բոլոր մեխանիկական շարժիչները, որոնք անմիջականորեն սպասարկում են բանվորական մեքենաները, շոգեօդամղիչները և ներգործարանային տրանսպորտը` շոգետուրբիններ, շոգեմեքենաներ, լոկոմոբիլներ, դիզելներ, գազաշարժիչներ, գազագեներատորային շարժիչներ, ներքին այրման այլ շարժիչներ, ջրատուրբիններ (անիվներ) և այլն:

Ներգործարանային տրանսպորտին դասվում է այն տրանսպորտը, որը սպասարկում է փոխադրումները կազմակերպության ներսում` շոգեքարշեր, մոտոքարշեր, տրանսպորտյորներ, ավտոբեռնիչներ և այլն:

Թիվ 24 - էներգետիկա ձևում ներառվում է կազմակերպության տրանսպորտը, որը ամբողջությամբ կամ առավելապես սպասարկում է արտադրությունը և որի աշխատողները դասվում են արդյունաբերաարտադրական անձնակազմին:

3.4. «Էլեկտրաշարժիչներ» խմբում (տող 60) հաշվառվում են 0,25 կվտ և ավել հզորությամբ փոփոխական և կայուն հոսանքի էլեկտրաշարժիչները, ներառյալ անմիջականորեն արտադրական սարքավորումներով կոմպլեկտավորված էլեկտրաշարժիչները:

Այդ խմբում ներառվում են նաև ներգործարանային տրանսպորտը սպասարկող էլեկտրաշարժիչները:

3.5. «Էլեկտրաապարատներ» խմբում (տող 70) հաշվառվում են բոլոր էլեկտրաապարատները, որոնցում էլեկտրաէներգիան ծախսվում է անմիջականորեն տեխնոլոգիական գործընթացների համար` ձուլման էլեկտրավառարաններ, էլեկտրաեռակցման ապարատներ, էլեկտրասայլակներ և այլն:

3.6. Բանվորների միջին ցուցակային թվաքանակը (տող 90) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների բանվորների ամսական միջին ցուցակային թվաքանակի գումարը բաժանած 12-ի:

3.7. 2-րդ սյունակում բերվում են տվյալներ սարքավորման հզորության վերաբերյալ: Բոլոր դեպքերում նկատի է առնվում սարքավորման առավելագույն երկարատև մակնիշային (նոմինալ) հզորությունը, որի տակ հասկացվում է այն առավել հզորությունը, որով սարքավորումը կարող է երկարատև աշխատել լրիվ հուսալիությամբ: Հզորության տվյալները ցույց են տրվում սարքավորման գործարանային անձնագրից կամ փորձարկման ընդունման ակտերից:

Եթե էներգետիկ սարքավորման անձնագրերում բացակայում են առավելագույն երկարատև հզորության տվյալները, սակայն բերված է նոմինալ հզորությունը, ապա վերցվում է վերջինս, որովհետև այն համապատասխանում է «առավելագույն երկարատև հզորություն» հասկացությանը:

Հզորության ոչ մի ճշտում կապված մաշվածության, սարքավորման ոչ նորմալ վիճակի և այլնի հետ չպետք է ազդի անձնագրում կամ մակնիշում տրված հզորության առավելագույն երկարատև (նոմինալ) մեծության վրա:

Չպետք է շփոթել «առավելագույն երկարատև (նոմինալ) հզորություն» հասկացությունը «տնտեսական (նոմինալ) հզորություն» հասկացության հետ:

Տնտեսական հզորությունը` դա այն հզորությունն է, որով շարժիչը կարող է աշխատել օգտակար գործողության առավելագույն գործակցի դեպքում, այսինքն` առավել արդյունավետ:

Չպետք է շփոթել նաև առավել երկարատև (նոմինալ) հզորությունը, որոշակի ժամանակահատվածում շարժիչի ունեցած փաստացի ծանրաբեռնվածության հետ: Փաստացի ծանրաբեռնվածությունը ընդհանրապես ավելի փոքր է շարժիչի առավել երկարատև հզորությունից:

Մեխանիկական շարժիչների, էլեկտրաշարժիչների, էլեկտրաապարատների հզորության ցուցանիշը տրվում է կիլովատերով (1 ձ. ու = 0.736 կՎտ):

Յուրաքանչյուր սարքավորման համար ցույց է տրվում ընդհանուր հզորությունը, այլ ոչ թե միավոր սարքավորման հզորությունը:

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

4.1. Հաշվետվության 3-րդ բաժինը լրացնում են բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց տնտեսություններում ունեն էլեկտրակայաններ կամ էլեկտրագեներատորային տեղակայանքներ, որոնք նախատեսված են էլեկտրաէներգիայի թողարկման համար:

Հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր էլեկտրակայանները (էլեկտրագեներատորային տեղակայանքները) անկախ`

- հզորության մեծությունից,

- սարքավորման տեղադրման տեղից (կենտրոնական էլեկտրակայանում, կազմակերպության արտադրամասերում, օժանդակ արտադրություններում, տվյալ կազմակերպության հիմնական գործունեության հաշվեկշռում գտնվող և այլն),

- հոսանքի տեսակից (փոփոխական թե հաստատուն),

- էլեկտրաէներգիայի օգտագործման բնույթից (արտադրական, թե միայն լուսավորման կարիքների համար),

- էլեկտրակայանը ստացիոնար է, թե` շարժական,

- գործող է էլեկտրակայանը, թե` չգործող (թեկուզ և ամբողջ տարվա ընթացքում),

- էլեկտրակայանի պատկանելիությունից` անմիջականորեն կազմակերպությանը, թե վարձակալված է:

4.2. Տվյալները բերվում են առանձին յուրաքանչյուր ստացիոնար և շարժական էլեկտրակայանի համար:

Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչը գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարվում են մեկ էլեկտրակայան:

4.3. Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն-էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:

4.4. Շարժական էլեկտրակայանների համար սյունակ Ա-ում ցույց է տրվում էլեկտրակայանի տիպը, համաձայն անձնագրային տվյալների:

4.5. Էլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է էլեկտրագեներատորների հետ կապված բոլոր տեղակայված առաջնային շարժիչների հզորությունների հանրագումարով և նախատեսված է էլեկտրաէներգիայի թողարկման համար:

Եթե էլեկտրագեներատորի հզորությունը փոքր է առաջնային շարժիչի հզորությունից, ապա այդ ագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է էլեկտրագեներատորի հզորությամբ:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվա հաջորդող ապրիլի 1-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

24-էներգետիկա

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 22-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200 Թ.

1. Էլեկտրահաշվեկշիռ

(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը Տեղի համարը Քանակը, հազ.

կՎտ. ժամ

Ա Բ 1

Ա. Մուտք

Թողարկված է էլեկտրաէներգիա

01

Ստացված է դրսից 02

Ընդամենը մուտք (տող 01+02) 03

Բ. Ծախսեր

Սպառվել է ընդամենը (տող 05+06+07+08+09) 04

այդ թվում`

էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական գործընթացների համար (չորացում, տաքացում, էլեկտրազոդում, էլեկտրահալում, էլեկտրոլիզ և այլն) 05

էլեկտրաշարժիչի կողմից (դարձիչ ուժի համար) 06

արտադրական հրապարակների լուսավորման համար 07

ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար 08

կորուստներ գործարանային ցանցում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում 09

Դուրս է բաց թողնված (ներառյալ իր ոչ արդյունաբերական տնտեսության համար բաց թողնվածը) 10

Ընդամենը ծախսեր (տող 04+10) 11

2. Արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ սարքավորումների կազմը (առանց էլեկտրակայանների սարքավորումների) հաշվետու տարվա հաջորդող հունվարի 1-ի դրությամբ

Սարքավորումների տեսակները Չափի միավորը Տողի համարը Տեղադրված սարքավորումներ

քանակը գումարային

առավել

երկարատև

մակնիշային

հզորությունը

Ա Բ Գ 1 2

Մեխանիկական շարժիչներ1) կՎտ 40

Էլեկտրաշարժիչներ2) -"- 60

Էլեկտրաապարատներ -"- 70

Բանվորների միջին ցուցակային թվաքանակը մարդ 90

3. Հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր էլեկտրակայանի (էլեկտրագեներատորային տեղակայանքի) վերաբերյալ

Էլեկտրակայանի անվանումը (շոգետուրբինային, դիզելային,

լոկոմոբիլային և այլն) և գտնվելու վայրը (շրջանը, բնակավայրը) Ստացիոնար

«1» շարժական «2» էլեկտրակայանների հզորությունը

հաշվետու տարվան

հաջորդող տարվա

հունվարի 1-ի

դրությամբ, կՎտ ժամ Հաշվետու տարում թողարկվել է էլեկտրական էներգիա, կՎտ ժամ Նշումներ3)

Ա 1 2 3 4

Ընդամենը X

1) Շոգետուրբիններ, լոկոմոբիլներ, դիզելներ և այլ շարժիչներ, սպասարկող աշխատանքային մեքենաներ, պոմպեր, ճնշակներ, շոգեօդամղիչներ, ամբարձիչատրանսպորտային սարքավորումներ (բեռնափոխադրիչ, ավտոբեռնիչներ և այլն), ներգործարանային տրանսպորտ, ինչպես նաև տորֆի և անտառի տեղափոխման տրանսպորտ (փայտատար նավ, տրակտորներ և այլն): Եթե մեխանիկական շարժիչի վրա հզորությունը նշված է ձիաուժով, ապա անհրաժեշտ է այն վերածել կիլովատտի (1 ձ. ու. - 0.736 կՎտ):

2) Էլեկտրաշարժիչները 0.25 կՎտ և ավելի հզորությամբ, ներառյալ աշխատանքային սարքավորումների հետ կոմպլեկտավորվածները, ինչպես նաև ներգործարանային տրանսպորտի սպասարկման էլեկտրաշարժիչներ (էլեկտրակռունկներ էլեկտրաամբարձիչներ, էլեկտրակառեր, էլեկտրահոսքային գծեր):

3) 4-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվան հաջորդող հունվարի 1-ի դրությամբ հզորության փոփոխությունը հաշվետու տարվա հունվարի 1-ի համեմատությամբ:

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։