Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 91. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը
1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և տարեկան բյուջեն հրապարակվում են:
2. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»: