Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին, 309.1-ին հոդվածներով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, որոնց նախաքննությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են ըստ ենթակայության:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո կայացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումը կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով գործը վերադարձնում է քննիչին, ապա քրեական գործերը եռօրյա ժամկետում ուղարկվում են ըստ ենթակայության:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-131-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: