Հոդված 8. Օրենսգրքի 570.1-ին հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 570.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 570.1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները».
2) 1-ին և 6-րդ մասերը «անշարժ գույք» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն» բառերով.
3) 1-ին մասից հանել «տարածքը» բառը, իսկ նույն մասի «գույքի» բառը փոխարինել «գույքը» բառով.
4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը և 5-րդ մասը «շենքի» բառից հետո լրացնել «, շինության» բառով.
5) 7-րդ մասը «անշարժ գույք» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն» բառերով.
6) 9-րդ մասը «Անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով» բառերից առաջ լրացնել «Կառուցվող» բառով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի հիփոթեքի դեպքում սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվում է նաև ձեռք բերված հիփոթեքը, եթե հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:»: