ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 827-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրում «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառով, իսկ «ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ» բառերից հետո «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը հանել.
2) որոշման նախաբանում «266-րդ, 273-րդ և 275-րդ» բառերը փոխարինել «393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը.
4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերը.
5) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը, իսկ հավելվածով հաստատված ցանկից հանել «զգալի հնգապատիկից առավել մինչև քսանհինգապատիկը ներառյալ», «խոշոր քսանհինգապատիկից առավել մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառյալ» և «առանձնապես խոշոր ավելի քան հարյուր քսանհինգապատիկը» սյունակները.
6) որոշման N 1 հավելվածի 965-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 965. 5F-MDA-19 (Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն)բենզոհիդրազին 0.01-0.05
».
7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 966-980-րդ կետերով՝
« 966. ADB-FUBIATA
կամ (FUB- ACADM) 2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3- իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ 0.01-0.05
967. ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT) (S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2- իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ 0.01-0.05
968. Bromazolam 8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին 0.01-0.05
969. 2,3-seco-fentanyl N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ 0.01-0.05
970. 5-MeO-DIBF N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)-
N-(պրոպան-2-իլ)պրոպան-2-ամին 0.01-0.05
971. isotonitazene 2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)- N,N-դիէթիլէթան-1-ամին 0.01-0.05
972. 2C-B-AR 5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին 0.01-0.05
973. 5-AEDB 2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին 0.01-0.05
974. SL-164 2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն 0.01-0.05
975. 2-Me-AP-237 1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ) պիպերազին-1-իլ)բութան-1-ոն 0.01-0.05
976. AP-237 1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն 0.01-0.05
977. Flualprazolam 8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H- բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3-
a][1,4]դիազեպին 0.01-0.05
978. MMBA(N)-073 կամ (ADB-B
UTINACA) (1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2- դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3-
կարբոքսամիդ) 0.01-0.05
979. MMBA(N)-019 1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ) 0.01-0.05
980. 173-979-րդ կետերում ներառված թմրամիջոց(ներ) կրող կամ պարունակող բուսական զանգված կամ այլ կրիչ Զանգված (ծխախոտային խառնուրդ) կամ այլ կրիչ (մաստակ, հյութ և այլն), որը պարունակում կամ կրում է սույն ցանկի 173-979-րդ կետերում նախատեսված նյութ (նյութեր): Քանակը որոշվում է ընդհանուր զանգվածով +110-1150C ջերմաստիճանի պայմաններում չորացնելով հաստատուն քաշը ստանալուց հետո: 0.05-0.25
».
8) որոշման N 3 հավելվածի վերնագրից հանել «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
09.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: