ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 403-Ա
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՎԱՆՏԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 148,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
09.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 403-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՔՎԱՆՏԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանում ձևավորել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի և տեխնոլոգիաների զարգացման մշակույթ և Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի: Ծրագիրը նպատակ ունի պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են՝
● իրականացնել գիտահետազոտական աշխատանք,
● հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:
Մինչ մագիստրատուրայի ընդունելության գործընթացի մեկնարկը ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով կազմակերպվելու է օլիմպիադա, գիտաժողով, ամառային դպրոց, որտեղ ուսանողները կունկնդրեն ինտերակտիվ դասախոսություններ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):
4. Ծրագիրը կատարողը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ կրթական:
6. Ծրագրի բյուջեն 148,220,000 դրամ:
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա), ինչպես նաև ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում բակալավրի որակավորում:
8. Ծրագրի իրականացման տևողությունը Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Ամառային դպրոցի, օլիմպիադայի և գիտաժողովի կազմակերպում՝ 24,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
2. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ 2,150,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
3. Օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 16,390,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
4. Դասախոսական ծառայությունների ձեռքբերում՝ 81,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
5. Տարածքի վարձակալություն՝ (լսարան, ամբիոն, լաբորատորիա) 7,080,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
6. Ծրագրի միջոցառումների լուսաբանում և իրազեկում 12,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
7. Համակարգչային տեխնիկայի, պրոյեկտորի, գրենական պիտույքների և տպագրական ծառայությունների ձեռքբերում 4,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ամառային դպրոցի, օլիմպիադայի և գիտաժողովի կազմակերպում՝ հյուրանոցային ծառայությունների, սննդի, գրենական պիտույքների և անվանաքարտերի ձեռքբերում 24,500,000 դրամ:
2. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ տարածքի վարձակալություն, երաժիշտների ծառայությունների և սննդի ձեռքբերում 2,150,000 դրամ:
3. Ծրագրի միջոցառումների լուսաբանում և իրազեկում՝ կայքի պատրաստում, բրենդավորում, մեդիա արշավ՝ 12,500,000 դրամ:
4. Դասախոսական ծառայությունների ձեռքբերում՝ 81,000,000 դրամ:
5. Օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման (ավիատոմսերի ձեռքբերում) 4,840,000 դրամ:
6. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 11,550,000 դրամ:
7. Տարածքի վարձակալություն (լսարան, ամբիոն, լաբորատորիա) 7,080,000 դրամ:
8. Համակարգչային տեխնիկայի և պրոյեկտորի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ:
9. Տպագրական ծառայությունների (դիպլոմների ձևավորում և տպագրություն, «Պայուսակ» ծրագրի տարբերանշանով, գլխարկ, շապիկ, կրծքանշան) և գրենական պիտույքների պարագաների ձեռքբերում՝ 2,600,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1. Ծրագրի պաշտոնական բացման և փակման միջոցառումներ՝ 2,150,000 դրամ.
2. Ծրագրի լուսաբանում և իրազեկում՝ 12,500,000 դրամ: Ուսումնական տարվա սկզբում և ընթացքում նախատեսվում է իրականացնել կայքի պատրաստում, բրենդավորում, միջոցառումների լուսաբանում և իրազեկում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը համագործակցում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
09.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ