Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-03-05-ից մինչև 2015-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305031

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 159-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 30-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» ձև թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հաշվետվությունում առևտրի կազմակերպությունները հաշվառվում են հետևյալ հինգ խմբով`

1) Խանութներ

2) Կրպակներ

3) Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր

4) Հանրային սննդի կազմակերպություններ

5) Մեծածախ առևտրի կազմակերպություններ:

6. Խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը: Եթե խանութը զբաղեցնում է մի շարք հարմարեցված տարածքներ նույն շենքում, որոնք ղեկավարվում են նույն վարչակազմով, հաշվառվում է որպես մեկ խանութ, իսկ եթե խանութը տարբեր շենքերում մի քանի հարմարեցված տարածքներ է զբաղեցնում, ապա յուրաքանչյուր տարածք համարվում է ինքնուրույն խանութ` նույնիսկ եթե նրանք ղեկավարվում են մեկ վարչակազմով: Ըստ առևտրի մասնագիտացվածության խանութները խմբավորվում են` պարենային, ոչ պարենային, խառը տեսակների:

7. 1-ին տողը «Ընդամենը» - իր մեջ ներառում է ընդամենը խանութներ, կրպակներ, բենզալցման կայաններ, հանրային սննդի կազմակերպություններ տողերը (տող 1 = տող 2 + տող 3 + տող 4 + տող 5):

8. 2-րդ տողը «Ընդամենը խանութներ» - իր մեջ ներառում է պարենային, խառը, ոչ պարենային խանութները (տող 2 = տող 2.1 + տող 2.2 + տող 2.3):

9. 2.1 տողը «Պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառվում են միայն պարենային ապրանքներ: Միաժամանակ կարող են իրականացնել քիչ քանակի առանձին ոչ պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:

10. 2.2 տողը «Խառը խանութներ» - այն խանութներն են, որոնք վաճառում են պարենային և ոչ պարենային ապրանքներ:

11. 2.3 տողը «Ոչ պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառում են միայն ոչ պարենային ապրանքներ, կարող են իրականացնել նաև քիչ քանակի առանձին պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:

12. 3-րդ տողը «Կրպակներ» - կրպակ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը: Եթե կրպակները պատկանում են մեկ առևտրային կազմակերպության, բայց տեղաբաշխված են այլ առևտրային կազմակերպության տարածքում (օրինակ օծանելիքի կամ թերթի կրպակները այլ խանութի տարածքում), ապա դրանք հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն: Կրպակները, որոնք ամրացված են խանութներին, բայց նրա հաշվեկշռի մեջ չեն մտնում, հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն:

13. 4-րդ տողը «Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր»-են համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը (բացառությամբ գազի վաճառքի կետերից):

14. 5-րդ տողը «Հանրային սննդի կազմակերպություններ» - այն կազմակերպություններն են, որտեղ համատեղված են խոհարարական արտադրանքի պատրաստումը, իրացումը և սպառումը: Հանրային սննդի կազմակերպություններին են վերաբերում ռեստորանները, ճաշարանները, բուֆետները, սրճարանները, թեյարանները, բարերը:

15. 5.1. տողը «Ռեստորաններ» - դրանք այն հանրային սննդի կազմակերպություններն են, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին - ինտերիերի նրբաճաշակություն, հարմարավետություն, ծառայությունների ընտրություն, ռեստորանի համար ֆիրմային կերակրատեսակների և արտադրատեսակների բարդ պատրաստման տեսականու բազմազանություն, ինչպես նաև ֆիրմային և պատվիրված կոկտեյլների, խմիչքների լայն հավաքածու:

16. 6-րդ տողը «Մեծածախ առևտրի կազմակերպություններ» - դրանք այն առևտրային կազմակերպություններն են, որոնք ապրանքները ձեռք են բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով (այս կազմակերպությունները ապրանքները չեն վաճառում վերջնական սպառողներին):

17. Հաշվետվության առաջին սյունակում նշվում է գործող առևտրային կազմակերպությունների քանակը: Երկրորդ սյունակում ցույց է տրվում գործող կազմակերպությունների զբաղեցրած առևտրական մակերեսը (քառ. մետր): Առևտրական մակերես է համարվում.

ա) խանութների համար - առևտրական սրահի, ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված սարքավորումների և գույքի զբաղեցրած մակերեսը,

բ) կրպակների համար - զբաղեցրած ամբողջ մակերեսը,

գ) հանրային սննդի կազմակերպությունների համար - սպասարկման սրահի մակերեսը: Սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում` հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:

18. Երրորդ և չորրորդ սյունակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, գործող կազմակերպություններում աշխատողների թվաքանակը և նստատեղերի քանակը (վերջին ցուցանիշը լրացվում է միայն հանրային սննդի կազմակերպությունների համար):

Հաշվետվության երրորդ սյունակը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ կազմակերպությունների աշխատողների թվաքանակի մեջ մտնում են հիմնական, սեզոնային, ինչպես նաև մեկ օր և ավելի ժամկետով ժամանակավոր աշխատանքի ընդունվածները:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության

մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Տեղական ինքնակառավարման մարմինները մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող

ամսվա 10-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-ԱՌՍՊԱՍ

(եռամսյակային)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 30-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200 թ. ____________________ եռամսյակի համար

Անվանումը Տողի համարը Գործող կազմակեր-

պությունների քանակը Զբաղեցրած առևտրական մակերեսը

(քառ. մ) Աշխատողների թվաքանակը

(մարդ) Նստատեղերի քանակը

(հատ)

Ա Բ 1 2 3 4

ԸՆԴԱՄԵՆԸ

(2 + 3 + 4 + 5) 1

Ընդամենը խանութներ

(2.1 + 2.2 + 2.3)

այդ թվում` 2 x

պարենային 2.1 x

խառը 2.2 x

ոչ պարենային, ընդամենը

դրանից` 2.3 x

կահույքի 2.3.1 x

դեղորայքի 2.3.2 x

շինանյութի 2.3.3 x

ռադիոէլեկտրոնային

ապրանքների 2.3.4 x

Կրպակներ 3 x

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր 4 x

Հանրային սննդի կազմակերպություններ, ընդամենը

դրանցից` 5

ռեստորաններ 5.1

Մեծածախ առևտրի կազմակերպություններ 6 x

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։