ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 07.04.22 N 442-Ն)
1. Սահմանել՝
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություն տալու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և ոստիկանության զորքերի զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ ազգային անվտանգության ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ քրեակատարողական ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն NN 6 և 6.1 հավելվածների.
7) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության պայմանները և վճարման կարգը` համաձայն N 9 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.04.22 N 442-Ն, փոփ., խմբ. 09.06.22 N 844-Ն)
2. Սահմանել, որ`
1) մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ քրեակատարողական ծառայողներին դրամական օգնություն տրվում է՝ համաձայն N 6.1 հավելվածի, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից` N 6 հավելվածի.
2) զինծառայողների (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար N 9 հավելվածով նախատեսված միանվագ դրամական օգնության ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեկ տոկոսը:
3. Սահմանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ, ընտանեկան պայմաններից ելնելով, ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվող դրամական օգնության չափը` տասը հազար դրամ, իսկ նույն կազմերից այն զինծառայողին, ում ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են` երկու հարյուր հազար դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին) դրամական օգնություն տրվում է՝
1) 3 և ավելի տարվա զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)`
ա. երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու,
բ. ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու,
գ. պայմանագրի ժամկետը լրանալու,
դ. առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու,
ե. հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման դեպքերում.
2) զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին`
ա. օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու,
բ. առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում.
3) մինչև 3 տարվա զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)` առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.
4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին`
ա. զինվորական ծառայության՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու,
բ. առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում,
գ. ընտանեկան պայմաններից ելնելով:
2. Ծառայությունից արձակվելիս՝ դրամական օգնության հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝
1) ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների համար` զինվորական ծառայությունից արձակելու և զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու մասին՝ զորամասի հրամանատարի հրամանի քաղվածքը.
2) զինծառայողների (ներառյալ զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողները), քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար`
ա. ծառայությունից արձակելու և զորամասի (կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու մասին՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանի քաղվածքը կամ պատճենը,
բ. դրամական ապահովության մասին վկայականը,
գ. սոցիալական քարտի կամ հանրային ծառայության համարանիշի պատճենը, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարողի կողմից տրված հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
դ. նախկինում ստացած դրամական օգնության չափի (չափերի) վերաբերյալ տեղեկատվությունը (2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ՝ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքած և իր ցանկությամբ դրամական օգնություն ստացած զինծառայողների համար):
3. Զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին՝ իր ցանկությամբ դրամական օգնություն տալու կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
4. Սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում`
1) զինվորական ծառայությունից արձակվելիս՝ հաշվարկված և վճարված դրամական օգնության վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) անձնական գործի առաջին օրինակում` համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.
2) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) արձակման մասին՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանում ներառվում են արձակման պահին ծառայության ընդհանուր ստաժը, այդ թվում` պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դրամական օգնության հաշվարկման իրավունք տվող ծառայության լրիվ ստաժը, այդ թվում՝ վերջին ծառայության ժամկետը, ինչպես նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու դեպքում ստացած դրամական օգնության չափը:
5. Դրամական օգնությունը հաշվարկվում է`
1) դրամական օգնության իրավունք տվող հիմքով անընդհատ ստաժով զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակվող զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության լրիվ ստաժին (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված գումարի չափով.
2) դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության անցած զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և մինչև վերջին ծառայության (վերջին զորակոչի) ստաժի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներով նախատեսված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով.
3) օրենքով սահմանված այլ հիմքերով նախկինում զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակված և հետագայում՝ օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության անցած զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ հերթական անգամ զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված գումարի չափով.
4) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու հիման վրա՝ իր ցանկությամբ նախկինում դրամական օգնություն ստացած զինծառայողների համար` զինվորական ծառայությունից արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և իր ցանկությամբ դրամական օգնություն ստանալու օրվա դրությամբ ունեցած ստաժի համար սահմանված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով:
6. Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության անցած զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին) հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակելիս՝ դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայության ստաժի համար սահմանված չափերին և պայմաններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10 տարի 10 - 15 տարի 15 - 20 տարի 20 - 25 տարի 25 և ավելի տարի
1 2 3 4 5 6 7 8
1. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ 573,100 1,198,300 1,875,600 2,605,000 2,709,200
2. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ-լեյտենանտ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
3. ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738
4. 1 317,526 663,918 1,039,176 1,443,300 1,501,032
5. 2 312,015 652,395 1,021,140 1,418,250 1,474,980
6. 3 գեներալ-մայոր 302,209 631,891 989,046 1,373,675 1,428,622
7. 4 296,841 620,667 971,478 1,349,275 1,403,246
8. 5 293,876 614,468 961,776 1,335,800 1,389,232
9. 39 գնդապետ 284,048 593,918 929,610 1,291,125 1,342,770
10. 38 281,716 589,042 921,978 1,280,525 1,331,746
11. 37 279,384 584,166 914,346 1,269,925 1,320,722
12. 36 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
13. 35 275,341 575,713 901,116 1,251,550 1,301,612
14. 34 273,636 572,148 895,536 1,243,800 1,293,552
15. 33 271,931 568,583 889,956 1,236,050 1,285,492
16. 32 270,226 565,018 884,376 1,228,300 1,277,432
17. 31 փոխգնդապետ 265,991 556,163 870,516 1,209,050 1,257,412
18. 30 264,286 552,598 864,936 1,201,300 1,249,352
19. 29 262,581 549,033 859,356 1,193,550 1,241,292
20. 28 260,876 545,468 853,776 1,185,800 1,233,232
21. 27 259,490 542,570 849,240 1,179,500 1,226,680
22. 26 258,099 539,661 844,686 1,173,175 1,220,102
23. 25 256,713 536,763 840,150 1,166,875 1,213,550
24. 24 մայոր 251,862 526,620 824,274 1,144,825 1,190,618
25. 23 250,476 523,722 819,738 1,138,525 1,184,066
26. 22 249,084 520,812 815,184 1,132,200 1,177,488
27. 21 247,698 517,914 810,648 1,125,900 1,170,936
28. 20 246,312 515,016 806,112 1,119,600 1,164,384
29. 19 կապիտան 242,336 506,702 793,098 1,101,525 1,145,586
30. 18 240,950 503,804 788,562 1,095,225 1,139,034
31. 17 239,091 499,917 782,478 1,086,775 1,130,246
32. 16 237,232 496,030 776,394 1,078,325 1,121,458
33. 15 235,378 492,154 770,328 1,069,900 1,112,696
34. 14 233,519 488,267 764,244 1,061,450 1,103,908
35. 13 ավագ լեյտենանտ 229,130 479,090 749,880 1,041,500 1,083,160
36. 12 227,271 475,203 743,796 1,033,050 1,074,372
37. 11 225,665 471,845 738,540 1,025,750 1,066,780
38. 10 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
39. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
40. 9/4 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
41. 9/3 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
42. 9/2 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
43. 9/1 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
44. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860
45. 8/5 209,605 438,265 685,980 952,750 990,860
46. 8/4 209,605 438,265 685,980 952,750 990,860
47. 8/3 209,605 438,265 685,980 952,750 990,860
48. 8/2 209,605 438,265 685,980 952,750 990,860
49. 8/1 209,605 438,265 685,980 952,750 990,860
50. 7/3 ավագ 207,955 434,815 680,580 945,250 983,060
51. 7/2 207,955 434,815 680,580 945,250 983,060
52. 7/1 207,955 434,815 680,580 945,250 983,060
53. 6/5 ավագ սերժանտ 207,020 432,860 677,520 941,000 978,640
54. 6/4 207,020 432,860 677,520 941,000 978,640
55. 6/3 207,020 432,860 677,520 941,000 978,640
56. 6/2 207,020 432,860 677,520 941,000 978,640
57. 6/1 207,020 432,860 677,520 941,000 978,640
58. 5/5 սերժանտ 205,370 429,410 672,120 933,500 970,840
59. 5/4 205,370 429,410 672,120 933,500 970,840
60. 5/3 205,370 429,410 672,120 933,500 970,840
61. 5/2 205,370 429,410 672,120 933,500 970,840
62. 5/1 205,370 429,410 672,120 933,500 970,840
63. 4/4 եֆրեյտոր 192,500 402,500 630,000 875,000 910,000
64. 4/3 192,500 402,500 630,000 875,000 910,000
65. 4/2 192,500 402,500 630,000 875,000 910,000
66. 4/1 192,500 402,500 630,000 875,000 910,000
67. 3/6 շարքային 192,500 402,500 630,000 875,000 910,000
68. 3/5 192,500 402,500 630,000 875,000 910,000
69. 3/4 192,500 402,500 630,000 875,000 910,000
70. 3/3 192,500 402,500 630,000 875,000 910,000
71. 3/2 192,500 402,500 630,000 875,000 910,000
72. 3/1 192,500 402,500 630,000 875,000 910,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2.1 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 07.04.22 N 442-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 09.06.22 N 844-Ն)
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալական կազմ 573,100 1,198,300 1,875,600 2,605,000 2,709,200
2. ազգային անվտանգության ծառայության տնօրենի 1-ին տեղակալ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
3. ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738
4. 3 326,073 681,789 1,067,148 1,482,150 1,541,436
5. 39 գնդապետ 303,738 635,088 994,050 1,380,625 1,435,850
6. 38 - - - - -
7. 37 284,048 593,918 929,610 1,291,125 1,342,770
8. 36 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
9. 35 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
10. 34 273,966 572,838 896,616 1,245,300 1,295,112
11. 33 - - - - -
12. 32 - - - - -
13. 31 փոխգնդապետ 260,876 545,468 853,776 1,185,800 1,233,232
14. 30 - - - - -
15. 29 253,644 530,346 830,106 1,152,925 1,199,042
16. 28 - - - - -
17. 27 247,000 516,454 808,362 1,122,725 1,167,634
18. 26 - - - - -
19. 25 - - - - -
20. 24 մայոր 238,321 498,307 779,958 1,083,275 1,126,606
21. 23 - - - - -
22. 22 229,658 480,194 751,608 1,043,900 1,085,656
23. 21 - - - - -
24. 20 - - - - -
25. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
26. 18 - - - - -
27. 17 - - - - -
28. 16 - - - - -
29. 15 - - - - -
30. 14 - - - - -
31. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
32. 12 - - - - -
33. 11 լեյտենանտ - - - - -
34. 10 - - - - -
35. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
36. 9/4 - - - - -
37. 9/3 - - - - -
38. 9/2 - - - - -
39. 9/1 - - - - -
40. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860
41. 8/5 - - - - -
42. 8/4 - - - - -
43. 8/3 - - - - -
44. 8/2 - - - - -
45. 8/1 - - - - -
46. 7/3 ավագ 207,955 434,815 680,580 945,250 983,060
47. 7/2 - - - - -
48. 7/1 - - - - -
49. 6/5 ավագ սերժանտ - - - - -
50. 6/4 207,020 432,860 677,520 941,000 978,640
51. 6/3 - - - - -
52. 6/2 - - - - -
53. 6/1 - - - - -
54. 5/5 սերժանտ 205,370 429,410 672,120 933,500 970,840
55. 5/4 - - - - -
56. 5/3 - - - - -
57. 5/2 - - - - -
58. 5/1 - - - - -
59. 4/4 եֆրեյտոր 192,500 402,500 630,000 875,000 910,000
60. 4/3 - - - - -
61. 4/2 - - - - -
62. 4/1 - - - - -
63. 3/6 շարքային - - - - -
64. 3/5 - - - - -
65. 3/4 192,500 402,500 630,000 875,000 910,000
66. 3/3 - - - - -
67. 3/2 - - - - -
68. 3/1 - - - - -
(հավելվածը փոփ. 09.06.22 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 09.06.22 N 844-Ն)
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. ՀՀ պետական պահպանության ծառայության պետ գեներալական կազմ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
2. ՀՀ պետական պահպանության ծառայության պետի
1-ին տեղակալ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738
3. ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 312,318 653,028 1,022,130 1,419,625 1,476,410
4. 39 գնդապետ - - - - -
5. 38 - - - - -
6. 37 - - - - -
7. 36 - - - - -
8. 35 - - - - -
9. 34 273,966 572,838 896,616 1,245,300 1,295,112
10. 33 - - - - -
11. 32 - - - - -
12. 31 փոխգնդապետ - - - - -
13. 30 - - - - -
14. 29 253,644 530,346 830,106 1,152,925 1,199,042
15. 28 - - - - -
16. 27 247,000 516,454 808,362 1,122,725 1,167,634
17. 26 - - - - -
18. 25 - - - - -
19. 24 մայոր 238,321 498,307 779,958 1,083,275 1,126,606
20. 23 - - - - -
21. 22 229,658 480,194 751,608 1,043,900 1,085,656
22. 21 - - - - -
23. 20 - - - - -
24. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
25. 18 - - - - -
26. 17 - - - - -
27. 16 - - - - -
28. 15 - - - - -
29. 14 - - - - -
30. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
31. 12 - - - - -
32. 11 լեյտենանտ - - - - -
33. 10 - - - - -
34. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
35. 9/4 - - - - -
36. 9/3 - - - - -
37. 9/2 - - - - -
38. 9/1 - - - - -
39. 8/6 ենթասպա - - - - -
40. 8/5 - - - - -
41. 8/4 - - - - -
42. 8/3 - - - - -
43. 8/2 - - - - -
44. 8/1 - - - - -
45. 7/3 ավագ - - - - -
46. 7/2 - - - - -
47. 7/1 - - - - -
48. 6/5 ավագ սերժանտ - - - - -
49. 6/4 - - - - -
50. 6/3 - - - - -
51. 6/2 - - - - -
52. 6/1 - - - - -
53. 5/5 սերժանտ - - - - -
54. 5/4 - - - - -
55. 5/3 - - - - -
56. 5/2 - - - - -
57. 5/1 - - - - -
58. 4/4 եֆրեյտոր - - - - -
59. 4/3 - - - - -
60. 4/2 - - - - -
61. 4/1 - - - - -
62. 3/6 շարքային - - - - -
63. 3/5 - - - - -
64. 3/4 - - - - -
65. 3/3 - - - - -
66. 3/2 - - - - -
67. 3/1 - - - - -
(հավելվածը փոփ. 09.06.22 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 09.06.22 N 844-Ն)
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. ՀՀ ոստիկանության պետ գեներալական կազմ 573,100 1,198,300 1,875,600 2,605,000 2,709,200
2. ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
3. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738
4. 3 326,073 681,789 1,067,148 1,482,150 1,541,436
5. 4 326,073 681,789 1,067,148 1,482,150 1,541,436
6. 5 326,073 681,789 1,067,148 1,482,150 1,541,436
7. 39 գնդապետ 310,612 649,462 1,016,550 1,411,875 1,468,350
8. 38 303,738 635,088 994,050 1,380,625 1,435,850
9. 37 284,048 593,918 929,610 1,291,125 1,342,770
10. 36 284,048 593,918 929,610 1,291,125 1,342,770
11. 35 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
12. 34 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
13. 33 - - - - -
14. 32 - - - - -
15. 31 փոխգնդապետ 274,516 573,988 898,416 1,247,800 1,297,712
16. 30 274,516 573,988 898,416 1,247,800 1,297,712
17. 29 251,273 525,389 822,348 1,142,150 1,187,836
18. 28 251,273 525,389 822,348 1,142,150 1,187,836
19. 27 246,999 516,453 808,362 1,122,725 1,167,634
20. 26 246,999 516,453 808,362 1,122,725 1,167,634
21. 25 246,999 516,453 808,362 1,122,725 1,167,634
22. 24 մայոր 243,534 509,208 797,022 1,106,975 1,151,254
23. 23 235,350 492,096 770,238 1,069,775 1,112,566
24. 22 229,658 480,194 751,608 1,043,900 1,085,656
25. 21 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420
26. 20 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420
27. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
28. 18 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
29. 17 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
30. 16 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
31. 15 - - - - -
32. 14 - - - - -
33. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
34. 12 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
35. 11 լեյտենանտ 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
36. 10 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
37. 9/5 ավագ ենթասպա 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
38. 9/4 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
39. 9/3 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
40. 9/2 - - - - -
41. 9/1 - - - - -
42. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860
43. 8/5 209,605 438,265 685,980 952,750 990,860
44. 8/4 209,605 438,265 685,980 952,750 990,860
45. 8/3 209,605 438,265 685,980 952,750 990,860
46. 8/2 - - - - -
47. 8/1 - - - - -
48. 7/3 ավագ 207,955 434,815 680,580 945,250 983,060
49. 7/2 - - - - -
50. 7/1 207,955 434,815 680,580 945,250 983,060
51. 6/5 ավագ սերժանտ - - - - -
52. 6/4 207,020 432,860 677,520 941,000 978,640
53. 6/3 - - - - -
54. 6/2 207,020 432,860 677,520 941,000 978,640
55. 6/1 - - - - -
56. 5/5 սերժանտ 205,370 429,410 672,120 933,500 970,840
57. 5/4 - - - - -
58. 5/3 - - - - -
59. 5/2 205,370 429,410 672,120 933,500 970,840
60. 5/1 - - - - -
61. 4/4 եֆրեյտոր - - - - -
62. 4/3 - - - - -
63. 4/2 - - - - -
64. 4/1 - - - - -
65. 3/6 շարքային 192,500 402,500 630,000 875,000 910,000
66. 3/5 - - - - -
67. 3/4 192,500 402,500 630,000 875,000 910,000
68. 3/3 - - - - -
69. 3/2 - - - - -
70. 3/1 - - - - -
(հավելվածը փոփ. 09.06.22 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 5.1 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 09.06.22 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ լրանալու ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. Քրեակատարողական ծառայության պետ գեներալական կազմ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
2. Քրեակատարողական ծառայության պետի
1-ին տեղակալ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738
3. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ 312,318 653,028 1,022,130 1,419,625 1,476,410
4. 39 գնդապետ 310,612 649,462 1,016,550 1,411,875 1,468,350
5. 38
6. 37 284,048 593,918 929,610 1,291,125 1,342,770
7. 36
8. 35 277,046 579,278 906,696 1,259,300 1,309,672
9. 34
10. 33 274,516 573,988 898,416 1,247,800 1,297,712
11. 32
12. 31 փոխգնդապետ 274,516 573,988 898,416 1,247,800 1,297,712
13. 30 274,516 573,988 898,416 1,247,800 1,297,712
14. 29 251,273 525,389 822,348 1,142,150 1,187,836
15. 28 251,273 525,389 822,348 1,142,150 1,187,836
16. 27
17. 26 246,999 516,453 808,362 1,122,725 1,167,634
18. 25 246,999 516,453 808,362 1,122,725 1,167,634
19. 24 մայոր 243,534 509,208 797,022 1,106,975 1,151,254
20. 23
21. 22
22. 21
23. 20
24. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
25. 18
26. 17
27. 16
28. 15
29. 14
30. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
31. 12
32. 11 լեյտենանտ 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
33. 10
34. 9/5 ավագ ենթասպա 169,488 354,384 554,688 770,400 801,216
35. 9/4
36. 9/3
37. 9/2
38. 9/1
39. 8/6 ենթասպա 147,312 308,016 482,112 669,600 696,384
40. 8/5
41. 8/4
42. 8/3
43. 8/2
44. 8/1
45. 7/3 ավագ 133,056 278,208 435,456 604,800 628,992
46. 7/2 - - - - -
47. 7/1 - - - - -
48. 6/5 ավագ սերժանտ 118,800 248,400 388,800 540,000 561,600
49. 6/4
50. 6/3
51. 6/2
52. 6/1
53. 5/5 սերժանտ
54. 5/4
55. 5/3
56. 5/2
57. 5/1
58. 4/4 եֆրեյտոր
59. 4/3
60. 4/2
61. 4/1
62. 3/6 շարքային
63. 3/5
64. 3/4
65. 3/3
66. 3/2
67. 3/1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 6.1 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ լրանալու ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. Քրեակատարողական ծառայության պետ գեներալական կազմ 521,136 1,089,648 1,705,536 2,368,800 2,463,552
2. Քրեակատարողական ծառայության պետի
1-ին տեղակալ 491,040 1,026,720 1,607,040 2,232,000 2,321,280
3. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ 491,040 1,026,720 1,607,040 2,232,000 2,321,280
4. 39 գնդապետ 441,936 924,048 1,446,336 2,008,800 2,089,152
5. 38 - - - - -
6. 37 441,936 924,048 1,446,336 2,008,800 2,089,152
7. 36 - - - - -
8. 35 403,920 844,560 1,321,920 1,836,000 1,909,440
9. 34 - - - - -
10. 33 388,080 811,440 1,270,080 1,764,000 1,834,560
11. 32 - - - - -
12. 31 փոխգնդապետ 357,192 746,856 1,168,992 1,623,600 1,688,544
13. 30 325,512 680,616 1,065,312 1,479,600 1,538,784
14. 29 325,512 680,616 1,065,312 1,479,600 1,538,784
15. 28 317,592 664,056 1,039,392 1,443,600 1,501,344
16. 27 - - - - -
17. 26 309,672 647,496 1,013,472 1,407,600 1,463,904
18. 25 293,832 614,376 961,632 1,335,600 1,389,024
19. 24 մայոր 270,072 564,696 883,872 1,227,600 1,276,704
20. 23 - - - - -
21. 22 - - - - -
22. 21 - - - - -
23. 20 - - - - -
24. 19 կապիտան 262,152 548,136 857,952 1,191,600 1,239,264
25. 18 - - - - -
26. 17 - - - - -
27. 16 - - - - -
28. 15 - - - - -
29. 14 - - - - -
30. 13 ավագ լեյտենանտ 246,312 515,016 806,112 1,119,600 1,164,384
31. 12 - - - - -
32. 11 լեյտենանտ 230,472 481,896 754,272 1,047,600 1,089,504
33. 10 - - - - -
34. 9/5 ավագ ենթասպա 169,488 354,384 554,688 770,400 801,216
35. 9/4 - - - - -
36. 9/3 - - - - -
37. 9/2 - - - - -
38. 9/1 - - - - -
39. 8/6 ենթասպա 147,312 308,016 482,112 669,600 696,384
40. 8/5 - - - - -
41. 8/4 - - - - -
42. 8/3 - - - - -
43. 8/2 - - - - -
44. 8/1 - - - - -
45. 7/3 ավագ 133,056 278,208 435,456 604,800 628,992
46. 7/2 - - - - -
47. 7/1 - - - - -
48. 6/5 ավագ սերժանտ 118,800 248,400 388,800 540,000 561,600
49. 6/4 - - - - -
50. 6/3 - - - - -
51. 6/2 - - - - -
52. 6/1 - - - - -
53. 5/5 սերժանտ - - - - -
54. 5/4 - - - - -
55. 5/3 - - - - -
56. 5/2 - - - - -
57. 5/1 - - - - -
58. 4/4 եֆրեյտոր - - - - -
59. 4/3 - - - - -
60. 4/2 - - - - -
61. 4/1 - - - - -
62. 3/6 շարքային - - - - -
63. 3/5 - - - - -
64. 3/4 - - - - -
65. 3/3 - - - - -
66. 3/2 - - - - -
67. 3/1 - - - - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի՝ Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների
անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10
տարի 10 - 15
տարի 15 - 20
տարի 20 - 25
տարի 25 և ավելի
տարի
1 2 3 4 5 6 7 8
1. Փրկարար ծառայության տնօրեն գեներալական կազմ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654
2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ 312,318 653,028 1,022,130 1,419,625 1,476,410
3. 39 գնդապետ 268,730 561,890 879,480 1,221,500 1,270,360
4. 38 - - - -
5. 37 256,300 535,900 838,800 1,165,000 1,211,600
6. 36 - - - - -
7. 35 - - - - -
8. 34 256,300 535,900 838,800 1,165,000 1,211,600
9. 33 243,980 510,140 798,480 1,109,000 1,153,360
10. 32 - - - - -
11. 31 փոխգնդապետ 241,450 504,850 790,200 1,097,500 1,141,400
12. 30 - - - - -
13. 29 232,650 486,450 761,400 1,057,500 1,099,800
14. 28 - - - - -
15. 27 - - - - -
16. 26 232,650 486,450 761,400 1,057,500 1,099,800
17. 25 - - - - -
18. 24 մայոր 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420
19. 23 - - - - -
20. 22 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420
21. 21 - - - - -
22. 20 - - - - -
23. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200
24. 18 - - - - -
25. 17 - - - - -
26. 16 - - - - -
27. 15 - - - - -
28. 14 - - - - -
29. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240
30. 12 - - - - -
31. 11 լեյտենանտ 219,890 459,770 719,640 999,500 1,039,480
32. 10 - - - - -
33. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080
34. 9/4 - - - - -
35. 9/3 - - - - -
36. 9/2 - - - - -
37. 9/1 - - - - -
38. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860
39. 8/5 - - - - -
40. 8/4 - - - - -
41. 8/3 - - - - -
42. 8/2 - - - - -
43. 8/1 - - - - -
44. 7/3 ավագ 207,955 434,815 680,580 945,250 983,060
45. 7/2 - - - - -
46. 7/1 - - - - -
47. 6/5 ավագ սերժանտ 207,955 434,815 680,580 945,250 983,060
48. 6/4 - - - - -
49. 6/3 - - - - -
50. 6/2 - - - - -
51. 6/1 - - - - -
52. 5/5 սերժանտ 207,020 432,860 677,520 941,000 978,640
53. 5/4 - - - - -
54. 5/3 - - - - -
55. 5/2 - - - - -
56. 5/1 207,020 432,860 677,520 941,000 978,640
57. 4/4 եֆրեյտոր - - - - -
58. 4/3 - - - - -
59. 4/2 - - - - -
60. 4/1 - - - - -
61. 3/6 շարքային - - - - -
62. 3/5 - - - - -
63. 3/4 - - - - -
64. 3/3 - - - - -
65. 3/2 - - - - -
66. 3/1 - - - - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը:
2. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին, քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին տրվող դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է ծառայության նոր վայրում, օրացուցային տարում մեկ անգամ, զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ու նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հիմք ընդունելով նախկին և նոր ծառայության վայրերի միջև հեռավորությունը և սույն կարգով հաստատված չափերը:
3. Համապատասխան պետական մարմնի կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողին (քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին) պաշտոնի նշանակելու դեպքում դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով մինչև կադրերի տրամադրության տակ թողնվելը ծառայության վայրի և նոր ծառայության վայրի միջև հեռավորությունը:
4. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին) տրվող դրամական օգնության հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝
1) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) զեկուցագիրը` իր հետ նոր ծառայության վայր տեղափոխված ընտանիքի կազմի վերաբերյալ (նշելով ազգակցական կապը).
2) նշանակման (տեղափոխման) վերաբերյալ հրամանը.
3) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով զորամասի (կառավարման մարմնի) անձնակազմի հաշվառումը վարող պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանքը ծառայության վայրերի միջև հեռավորության և ընտանիքի կազմի մասին:
5. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում հաշվարկվող դրամական օգնության չափերը սահմանվում են՝
1) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) համար`
ա. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 50 կիլոմետրից մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում` 25.000 դրամ,
բ. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 100 և ավելի կիլոմետր հեռավորության դեպքում` 50.000 դրամ,
2) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` 12.000 դրամ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ (միանվագ) տրվող դրամական օգնության պայմաններն ու վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 07.04.22 N 442-Ն)
2. Դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի)՝ իր անմիջական ղեկավարին՝ օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում ուղղված զեկուցագրի հիման վրա` համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն:
(2-րդ կետը լրաց. 09.06.22 N 844-Ն)
3. Զինծառայողը (քրեակատարողական ծառայողը և փրկարար ծառայության ծառայողը) զեկուցագրին կից ներկայացնում է՝
1) ամուսնության դեպքում` քաղաքացիական ակտերի կացության բաժնի կողմից տրված ամուսնության վկայականի պատճենը.
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին (քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին) սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի մասին տեղեկանքը՝ տրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից.
3) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը (դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից), իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.
4) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները:
(3-րդ կետը փոփ. 25.09.15 N 1100-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.06.22 N 844-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 09.06.22 N 844-Ն)
(հավելվածը փոփ. 25.09.15 N 1100-Ն, լրաց. 20.07.17 N 886-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.06.22 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան