Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-03-05-ից մինչև 2010-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 33-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 33-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Օդային տրանսպորտի ծառայություններում հաշվառվում են ուղևորների, բեռների և ուղեբեռների, փոստի տեղափոխման, ինչպես նաև տնտեսության ճյուղերի կարիքների համար կատարված ավիացիոն աշխատանքների համար կատարված վճարները: Օդային տրանսպորտի ծառայությունների մեջ են մտնում նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների, ինչպես նաև տոմսերի վերապահման (բրոնյա) արժեքը:

6. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումը իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):

7. Ծառայությունների ընդհանուր ծավալը հաշվարկվում է որպես մատուցված ծառայությունների դիմաց բնակչության և կազմակերպությունների վճարների հանրագումար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

8. Օդային տրանսպորտով ծառայությունների մատուցումը կատարվում է կանոնավոր և անկանոն չվերթերով: Կանոնավոր չվերթերին են պատկանում պլանավորված և նախօրոք կազմված չվացուցակով իրականացված ուղևորային և բեռնային օդային փոխադրումները` հաստատված երթուղիներով: Անկանոն չվերթերին են պատկանում չպլանավորված չվերթերը, որոնք իրականացնում են կոմերցիոն փոխադրումներ չվացուցակից դուրս: Օրինակ` չարտերային (պատվերով) թռիչքները, հատուկ ուղերթերը, որոնք արտահայտված չեն կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև լրացուցիչ թռիչքները, որոնք պայմանավորված են կանոնավոր ուղերթերի ծանրաբեռնվածությամբ:

9. Հաշվետվության 1-ին սյունակում (տող 01-ից 08) հաշվառվում է ավիաընկերությունների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, 2-րդ սյունակում (տող 01-ից 08)` առանձնացնելով բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը:

10. Տող 01-ում (սյունակ 1, 2) հաշվառվում է ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, տող 02-ում, 03-ում, 04-ում` համապատասխանաբար ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, այլ ծառայությունների ծավալը: Տող 01-ը հավասար է 02, 03, 04 տողերի գումարին (տող 01 = տող 02 + տող 03 + տող 04): Տող 05-ից 08 (սյունակ 1, 2) համապատասխանաբար հաշվառվում են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները: Տող 05-ը հավասար է 06, 07, 08 տողերի գումարին (տող 05 = տող 06 + տող 07 + տող 08):

11. Այլ ծառայություններ տողում ներառվում են օդային տրանսպորտի այլ օժանդակ գործունեության, բեռների և ուղեբեռների փաթեթավորման, բեռնման և բեռնաթափման հետ կապված ծառայությունները:

12. 3-րդ սյունակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ինչպես նաև վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում օժանդակ տնտեսության աշխատողները, շենքերի կապիտալ վերանորոգմամբ զբաղվող անձնակազմը, ոչ հիմնական գործունեության (օժանդակ տնտեսության, կապիտալ շինարարության և այլն) սպասարկմամբ զբաղված տրանսպորտի աշխատողները: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Օդային տրանսպորտով ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ)

(ամսական)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 33-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ

200 թ. ____________________ ամսվա համար

տողի համարը Ծառայությունների ծավալը

(փաստացի գներով, (հազ. դրամ) Աշխատողների

միջին

ցուցակային

թվաքանակը

(մարդ)

Ընդա-

մենը այդ թվում՝

մատուցված է

բնակչությանը

Ա Բ 1 2 3

Հաշվետու տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում

այդ թվում՝ 01

ուղևորափոխադրումներ 02 X

բեռնափոխադրումներ 03 X

այլ ծառայություններ 04 X

Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում

այդ թվում՝ 05 X

ուղևորափոխադրումներ 06 X

բեռնափոխադրումներ 07 X

այլ ծառայություններ 08 X

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։