ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 861-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված, Երևան քաղաքի Գ. Զոհրապի 120/2, Գ. Զոհրապի 120/8 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (հողամաս, շինություն) օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել նույն հավելվածում նշված գույքերի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
10.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունիսի 9-ի N 861-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Անշարժ գույքի նկատմամբ իրա- վունքների պետա- կան գրանցման վկայականը Մակերեսը
(քառ. մ) Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով
տրվող
1. Գ. Զոհրապի 120/2 Միսակ Շահբազյան Ռազմիկի AM0553111,
տրված՝ 08.12.2011 թ.,
012-ի կողմից 28092021-01-0187 շինություն 59.5 սեփականու-
թյուն, հողամաս 86.1 սեփականություն, պարիսպ
10.1 (24.2խ/մ) ընդ. համա- տեղ սեփականություն,
485.78 և 10.1 ընդ. բաժնային
սեփականություն 9 851 444 դրամ սեփականութուն
2. Գ. Զոհրապի 120/8 Լիլի Մնացականյան Մկրտիչի ID 000638981,
տրված՝ 10.01.2014 թ.,
012-ի կողմից 20082021-01-0310 շինություն 36.3 սեփակա-
նություն, հողամաս 48.5
սեփականություն, ընդ․ օգտագործվող միջանցք 19.2
ընդ․ բաժնային սեփակա- նություն, պարիսպ 10.1 (24.2խ/մ) ընդ. համատեղ սեփականություն, 19.9,
485.78 և 10.1 ընդ․ բաժ-
նային սեփականություն 7 930 917 դրամ սեփականություն
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ