ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2021 թվականի թիվ 9 քաղ. Մոսկվա
ԱՆԱՎԱՐՏ ՏԵՍՔՈՎ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՊՈՂՊԱՏԵ ԲԱԼՈՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Անավարտ տեսքով բարձր ճնշման պողպատե բալոնը, որը փակ տիպի գլանաձեւ ռեզերվուար է, որն ստացվել է արտամղման (էքստրուզիայի) մեթոդով՝ անկար եղանակով՝ հատակի ձեւավորմամբ եւ փակ բկանցքով, հետագա մշակման չենթարկված (ներկում, հսկողություն, փոխադրման խցափակիչների, փականների, կափույրների տեղադրում) եւ ավարտուն վիճակում նախատեսված է սեղմված կամ հեղուկացված գազի պահման եւ փոխադրման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին եւ 2-րդ (ա) հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7311 00 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: